Category: Բոլոր նորությունները

spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսված է։ Դասընթացի արժեքը 60 [...] Read More

Մեկնարկել են Ասպիրանտների աջակցության եւ Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրերը

Սիրելի՛ գիտական եւ տեխնոլոգիական համայնք, Ծանոթացեք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ հերթական տեղեկագրին: Մեկնարկել է  Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրով Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտների հայտերի ընդունման գործընթացը: Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում, առավելագույնը 12 [...] Read More

Պատկառելի պատվիրակություն Մասիս գյուղի միջնակարգ դպրոցից

Արարատի մարզի Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների շուրջ 60 աշակերտներ հունիսի 6-ին Ագրարային համալսարանում էին մասնագիտական կողմնորոշման նպատակով։ Պատանի մասիսցիների պատկառելի պատվիրակությանը «Կապույտ» ընթերցասրահում ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ երեխաներին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ագրարային մասնագիտությունների հեռանկարները եւ սովորելու համար համալսարանում ստեղծված նոր միջավայրը։ Երեխաներն այցելեցին Ընդհանուր քիմիայի [...] Read More

Նրբանկատ մանկավարժություն. Լսարանում պարտավոր ենք ապահովել հավասար, արդարացի, մատչելի պայմաններ բոլորի համար

Հունիսի 3-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում մեր բուհում մեկնարկեց «Հավասար կրթական իրավունքներ» վերապատրաստման դասընթացը, որը վարում է Գայանե Ասատրյանը: Քանի որ մասնակցության հայտերը շատ էին, այն իրականացվում է երեք խմբով՝ երեքական օր տեւողությամբ: Այսօր՝ հունիսի 7-ին, կամփոփվեն առաջին խմբի աշխատանքները: Ի՞նչ է հաշմանդամությունը: Ֆիզիկական եւ հեգեւոր զարգացման ո՞ր խնդիրներ ունեցողներին [...] Read More
soil lab anau

Հողի, ջրի, բույսի լաբորատոր հետազոտություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած օրգանական գյուղատնտեսության գիտաուսումնական լաբորատորիայում առևտրային հիմունքներով կատարվում է Հողի փորձաքննություն (բույսերին մատչելի սննդատարրեր՝ N P2O5, K2O, միկրոտարրեր, pH, ջրալույծ աղեր, CaCO3 և այլն), Բույսի փորձաքննություն (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջեր, թաղանթանյութ և այլն), Ջրի փորձաքննություն (pH, Ca, Mg, Cl, Na, CO3, HCO3 և այլն)՝ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ տնտեսավարողների, ֆերմերային [...] Read More

Միջազգային աշխատանքային շաբաթ Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցեց 2022 թ․ մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանի կազմակերպած միջազգային աշխատանքային շաբաթին։ Պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ Ամալյա Գալստյանը, հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների [...] Read More

Տասնամյակներ ձգվող համագործակցության նոր, կարեւոր դրվագ

Ռուսաստանի՝ Տիմիրյազեւի անվան պետական ագրարային համալսարանն ու մեր բուհը դարից քիչ պակաս համագործակցության ավանդույթներ ունեն, որոնք էլ ավելի ընդգրկուն ու համապարփակ են դառնում: Շուրջ մեկ տարի առաջ էր, որ երկու բուհը ստորագրեցին հուշագիր եւ այդ հիմքի վրա մեկնարկեց կրթական նոր նախագիծ՝ «Գինու մարկետինգի կազմակերպում»: Դասընթացի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն արդեն ունեցել ենք: Այսօր՝ հունիսի [...] Read More

ԱՈՒԿ-ի եւ գինու ակադեմիայի հերթական շրջանավարտները  

Հունիսի 3-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի մագիստորսական ծրագրի եւ Ի Վի Էն գինու ակադեմիայի ավարտական համատեղ արարողությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի, Տեխասի А&M համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլսի, ռեկտոր Վարդան Ուռուտյանի մասնակցությամբ։ Ջերմորեն ողջունելով շրջանավարտներին, տիկին Ուայթը եւ դոկտ․ Նիքըլսը ըստ արժանվույն գնահատեցին ԱՈՒԿ-ում եւ Ի Վի Էն-ում նրանց ստացած բարձրակարգ [...] Read More

Արդյունավետ գործուղում Իսպանիա՝ հետագա համագործակցության հաստատակամությամբ

2022 թ. մայիսի 23-27-ը Ագրարայինի աշխատակիցներ՝ ԱԷԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային [...] Read More

Գերմանացի փորձագետը հանդիպեց անասնաբույժների հետ

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ, մայիսի 31-ին տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների եւ տարբեր կուրսերի ուսանողների հանդիպումը սննդի անվտանգության եւ անասնաբուժության գերմանացի փորձագետ Մարտին Հարտմանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Դոկտ․ Հարտմանը երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Սննդի անվտանգության տեսչությունում եւ ղեկավարել Գերմանիայի [...] Read More