Սիսիանի մասնաճյուղում մեծ ու կարեւոր նախագծեր են կյանքի կոչվում, որոնք արմատապես կփոխեն ե՛ւ կրթական հաստատության հնարավորություններն ու գրավչությունը, ե՛ւ էական ազդեցություն կունենան մարզի ընկերային նկարագրի վրա: Մարզ, որ մեր երկրի ռազմավարական նշանակության գլխավոր ջիղերից է, առանցքներից: Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար գ.գ.թ. Գագիկ Խաչատրյանը 1981-ին է ավարտել մեր բուհի «հիդրոֆակը», սիրով ու երախտագիտությամբ է հիշում ուսումնառության տարիները, [...] Read More
Նոյեմբերի 23-ին` իր ծննդյան օրը, հաճելի անակնկալ էր սպասվում Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչիկ Ջավադյանին։ Այս տարվա սեպտեմբերին հանգստի անցած վաստակաշատ դասախոսի եւ ղեկավարի հոբելյանը համալսարանում նշելու նախաձեռնությունը ամբիոնի ներկայիս վարիչ Աշոտ Ոսկանյանինն էր։ Հենց նա էլ առաջինը շնորհավորեց եւ բարձր գնահատեց պարոն [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը դասավանդման ծրագրով մեկնել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարան։ Այն Պորտուգալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 1559 թ․։ Այցս սկսվեց Էկոնոմիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, էկոնոմիկա մասնագիտության համակարգող Ֆերնանդա Պիեքսեի հետ հանդիպումով, որը շրջայց կազմակերպեց [...] Read More
Դեռ վաղնջական ժամանակներից, այդ թվում մեզ՝ հայերիս համար, օձը եղել է իմաստության եւ ուժի խորհրդանիշ: Ու երեւի պատահական չէ, որ ՏՏ զորեղ ծրագրակազմերից մեկն անվանել են հենց PYTHON: Տվյալագիտություն-PYTHON-արհեստական բանականություն. այս երեք փուլի մասին հիմնարար գիտելիքները շահառուներին հասանելի դարձնելու համար ԲՏ նախարարությունը ծրագիր է իրականացնում, որին մեր բուհից մասնակցում է տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուշակ [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս հյուրընկալվել էր «Այբ» ավագ դպրոցում։ Դպրոցի աշակերտների հետ հանդիպումից առաջ նա շրջայց կատարեց Այբ հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Պարոն Ուռուտյանը տպավորված էր դպրոցի լաբորատորիաներով, ներառյալ ֆաբլաբով, նոր մասնաշենքերով, մարզադաշտերով ու մարզադահլիճներով, ստեղծագործական առինքնող միջավայրով։ Աշակերտները հիշարժան հանդիպում ունեցան ռեկտոր Ուռուտյանի հետ, որը խոսեց մասնագիտական կողմնորոշման եւ Հայաստանում գյուղատնտեսություն 4․0-ի (ճշգրիտ [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ինտենսիվ այցելությունները Ագրարային համալսարան շարունակվում են։ Անցյալ շաբաթվա վերջին եւ այս շաբաթվա առաջին այցելությունները եղել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ եւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցներից։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հետաքրքիր տեղեկություններ եւ շրջայց էր կազմակերպել կոտայքցի եւ արարատցի դպրոցականների համար, որոնցից շատերի, [...] Read More
Վերջերս տեղի ունեցած «Արեւորդի» 11-րդ միջազգային փառատոնի «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը շահած՝ գերմանա-դանիական «Սառույցների միջով» (Into the Ice) ֆիլմը ուսանողները դիտեցին Ագրիթեքի սրահում՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի հետ։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Լարս Հենրիկ Օսթենֆելդն է։ Փառատոնի միջազգային [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նոյեմբերի 16-ի հերթական նիստը մեկնարկեց ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներին պարգեւատրելով, մասնավորապես՝ Ուսանողական 22-րդ գիտաժողովին ակտիվ մասնակցության եւ իրենց գիտական զեկուցումներով աչքի ընկնելու համար։ Մրցանակները եւ հուշանվերները հանձնեց ֆակուլտետի դեկան, գ․գ․թ․ թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, որը վարում էր նիստը։ Պարոն Տեր-Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատեց հետազոտող ուսանողների կատարած աշխատանքը, իրեն բնորոշ ոճով՝ [...] Read More
Նախորդ շաբաթ Շիրակի մարզի Ազատան գյուղում հիմնված «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնում տեղի ունեցավ ոչխարների լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման ուսումնացուցադրական դասընթացը։ Կենտրոնը բացվել է այս տարվա մարտին՝ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի (EU GAIA) շրջանակում։ Նույն ծրագրի շրջանակում էլ կազմակերպվել էր դասընթացը՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները․ Հայաստանում ոչխարների բեղմնավորումը տարիներ շարունակ իրականացվում է [...] Read More
Ռեկտորատի նոյեմբերի 17-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, նախ քննարկեց հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության արդյունքների եւ առաջին կուրսերի պարապմունքները կազմակերպելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը բավականին գոհացուցիչ պատկեր ներկայացրեց։ Այս տարի հեռակա համակարգի 339 դիմորդներից ընդունվել է 207-ը, որ 5-րդ լավագույն ցուցանիշն է հայաստանյան [...] Read More



