Category: Միջազգային կապեր

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 [...] Read More

Մրցույթ ասպիրանտների համար

Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտի պարենի կոնսորցիումի (EIT Food) կողմից իրականացվող “Global Food Venture” ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար։ Ծրագիրը կաջակցի բարձր որակավորում ունեցող ասպիրանտներին՝ իրենց հետազոտությունները կենսունակ բիզնեսի վերածելու համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել ասպիրանտների ձեռնարկատիրական և բիզնես ստեղծելու հմտությունները՝ պարենային համակարգի մարտահրավերներին դիմակայելու համար: Ծրագիրն անվճար է, մասնակցության ծախսերը ամբողջությամբ հոգում [...] Read More

Ամառային դպրոց Ռադբաուդի համալսարանում

Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում  9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների: Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից [...] Read More

Ճարտարագիտական ոլորտում վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Իսպանիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է գարնանային կիսամյակում  վերապատրաստման 2 և դասավանդման 4 տեղի մրցույթ Էլչեի Միգել Հերնանդես համալսարանում. https://www.umh.es/contenido/Estudios/:Escuela_Facultad/datos_en.html): Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]). անձնագրի պատճեն, ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ [...] Read More

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. հունվարի 27-ը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ՝  բակալավրիատ` 4, մագիստրատուրա` 5, ասպիրանտուրա` 2)։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին [...] Read More

Դասավանդման հնարավորություն Ռումինիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (https://www.usamvcluj.ro/eng/) անասնաբուժության կամ սննդագիտության ոլորտում 5 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Օֆելյա Տերտերյանին ([email protected]). անձնագրի [...] Read More

Վերապատրաստում և դասավանդում Հունաստանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է տնտեսագիտական ոլորտում 1 վերապատրաստման և 1 դասավանդման տեղի մրցույթ Պիրեուսի համալսարանում գարնանային կիսամյակում: Պիրեուսի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք համալսարանի պաշտոնական կայքը կամ այստեղ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի [...] Read More

Ուսումը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում ( Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի բակալավրիատի, նույն ոլորտի մագիստրոսները և ասպիրանտները/հայցորդները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF [...] Read More

Դասավանդման հնարավորություն Ավստրիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Ավստրիայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (https://boku.ac.at/en/ ) օրգանական գյուղատնտեսության ոլորտում 7 օրով դասավանդելու նպատակով։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Սաթիկ Ավագյանին ([email protected]). անձնագրի [...] Read More

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Հայաստանում

Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը Հայաստանում: Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթում։ Երկօրյա միջոցառումների ընթացքում դիտարկվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, [...] Read More