Category: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսումը Շչեցինի համալսարանում (Լեհաստան) շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև [...] Read More

Կենսաանվտանգության նորարարական լուծումների համաժողով Կազանում

«Թունաբանության, ճառագայթման և կենսաանվտանգության դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատությունը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Կենսաանվտանգության արդի խնդիրների նորարարական լուծումներ» թեմայով, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 11-12-ին, Կազան քաղաքում։ Համաժողովին կարող են մասնակցել կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, մանրէաբանության, իմունաբանության և համապատասխան ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական հաստատությունների դասախոսներ, մասնագետներ, ուսանողներ և [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի  Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

Հետքովիդյան Էրազմուսի առաջին հյուրերը ՀԱԱՀ-ում․ ռումինական այցը

Քովիդի հետևանքով սահմանված և շուրջ 1․5 տարի տևած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմ-առ-դեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, ինչպես ողջ աշխարհն է դանդաղորեն վերադառնում բնականոն կյանքին, այնպես էլ միջազգային գործողություններն են դանդաղորեն ակտիվանում։ Ուրախությամբ նշենք, որ այս շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ [...] Read More

Երիտասարդական համաժողով

Ռուսաստանի Դաշնության Երիրտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի է ունենալու «Евразия Global» միջազգային երիտասարդական համաժողով։ Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիս 30-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Միջազգային գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության Գիտության և Կրթության նախարարության «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կասպյան ագրարային դաշնային գիտական կենտրոն»-ը հրավիրում է ձեզ մասնակցելու «Ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ուղղված գիտական աջակցություն» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 10-12-ը ընկած ժամանակահատվածում։ Գիտաժողովի մասնակցելու համար անհրաժեշտ է՝ 1․ Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտ (սահմանված ձևով); 2․ Տրամադրել նյութեր (թեմայի վերաբերյալ զեկույցների / [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսման հրավեր՝ Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝ [email protected] էլ. փոստի հասցեին: Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը և դիմում-հայտի ձևը կցված են հետևյալ հղումով՝ http://escs.am/am/news/9062?fbclid=IwAR3-v_WbcXBX7JJdTiqoBsKttyUIT6MPzguK8DCun7JeTVW0lbdDByLxkgc Դիմելու ժամկետներին և այլ մանրամասներին տեղեկանալ՝ [email protected] էլ. [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF [...] Read More
Uni Malaga

Դասավանդելու հնարավորություն Մալագայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ դասախոսի տեղի մրցույթ Մալագայի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուս․ տարում 1 շաբաթ դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․ 1․ Կապ հաստատել Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանման հետ և ստանալ համաձայնություն [...] Read More