Author: Nazeli Avagyan

Միջազգային կապերի դեպարտամենտն ամփոփում է 2022-23 ուսումնական տարին

Միջազգային կապերի դեպարտամենտը 2022-23 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել է վերջին տարիների թերեւս առավելագույն միջազգային շարժունությունները աշխատակիցների եւ ուսանողների շրջանում։ Բացի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրից, ՄԿԴ-ն ակտիվորեն ներգրավվել է կարողությունների զարգացման ծրագրերում եւս՝ ապահովելով ՀԱԱՀ-ի միջազգայնացումը տարբեր հարթակներում։ Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-23 ուստարվա ընթացքում ՄԿԴ-ն համագործակցել է եւրոպական 10-ից ավելի երկրների 35 համալսարանների հետ։ Միջազգային կրեդիտային [...] Read More

Լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Օգոստոսի 29-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է լիբանանցի գործարարների պատվիրակությանը՝ այդ երկրի մշակույթի նախկին նախարար, ընտանեկան գինեգործարանի սեփականատեր Սալիմ Վարդիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը, Սոմո պլաստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիմ Ռիախին, հյութերի արտադրության Ժունեթ ընկերության ղեկավար Ժան Ստեֆանը։ Լիբանանցի գործարարներին ուղեկցում էր ռեկտոր Ուռուտյանի եւ Ագրարային [...] Read More

Սիսիանի մասնաճյուղում ուսուցիչները վերապատրաստվում են դպրոցներում «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը վարելու համար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սեպտեմբերին դպրոցներում ներդրվող մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին ընդառաջ նախ վերապատրաստվում են կենսաբանության ուսուցիչները։ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում օգոստոսի 22-26-ն անցկացվող դասընթացին մասնակցել  է 7 ուսուցիչ Սիսիանի, 2-ական` Գորիսի եւ  Տավուշի   դպրոցներից։ Դասընթացը պատրաստել եւ վարում են ՀԱԱՀ դասախոսները։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված եւ ավագ դասարանների համար [...] Read More

Դուալ կրթության հմայքը. Աստղիկ Խաչյանը որոշել է դառնալ Հայաստանի լավագույն կին խաղողագործը

Աստղիկ Խաչյանը, 2020 թ. ավարտելով Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցը, ուսումը շարունակելու հարցում կանգնած էր ավագ դպրոց կամ որեւէ քոլեջ ընտրության առջեւ: «Սովորելու սեր այնքան էլ չունեի,-անկեղծանում է Աստղիկը,- ուստի մտածեցի՝ ավելի լավ կլինի միջին մասնագիտական կրթություն ստանալ ու սահմանափակվել դրանով: Մորաքույրս՝ Մերի Բաղդասարյանը, որն աշխատում է Ագրարային համալսարանում, ասաց, որ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան [...] Read More

ՀԱԱՀ-ը հայտարարում է բաց մրցույթ Բալահովիտի ՈՒՓՏ-ում ագրոպարենային շրջանաձեւ մոդելի ներդրման նախագծի շրջանակում ծառայությունների համար

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում բաց մրցույթով ծառայություններ ձեռք բերելու համար։  Մրցույթի հայտարարման ամսաթիվը` 16 օգոստոսի, 2023 թ․ Մրցույթի վերջնաժամկետը` 30 օգոստոսի, 2023 թ․ Պայմանագրի համարը՝ 81297265 «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության [...] Read More

Փափուկ հմտությունները կարեւոր են յուրաքանչյուր աշխատանքում․ Վարդուհի Կոնալյանի հաջողության պատմությունը

19-ամյա Վարդուհի Կոնալյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի է: Մինչ Ագրարային համալսարան ընդունվելը սովորել է Երեւանի պետական տեխնիկական հումանիտար քոլեջում՝ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ: Երազում է  տնտեսագետի եւ զբոսաշրջության մասնագետի գիտելիքները համադրելով՝ հիմնել իր ագրոբիզնեսը․ գյուղերում ստեղծել հյուրատներ եւ նպաստել  գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Ագրարային համալսարան է եկել [...] Read More

Ագրարայինից Ոսկեվազի գինեգործարան՝ Գայզենհայմի համալսարանով. Վաչե Գրիգորյանի մասնագիտական կարիերան այսպես է մեկնարկել

Վաչե Գրիգորյանը ՀԱԱՀ  բակալավրիատի «Խմորման տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի այս  տարվա շրջանավարտներից է: Չորս-հինգ տարի առաջ մասնագիտական ընտրության հարցում նախնական՝ չբյուրեղացած որոշումը ծրագրավորման ոլորտի օգտին էր, բայց, ուսումնասիրելով հայաստանյան տարբեր բուհերի առաջարկած մասնագիտությունների ցանկը, կտրուկ շրջադարձ կատարեց՝ որոշելով դառնալ գինեգործ: «Միշտ ակնածանքով եմ վերաբերվել այն ընտանիքներին, որտեղ կա գինեգործ: Գինեգործությունը սոսկ մասնագիտություն չէ, այն [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Կրետեի համալսարան

Հուլիսի 17-ից 21-ը Կրետեի համալսարանը Պիրեուսի համալսարանի համակարգմամբ իրականացվող Էրազմուս+ միջազգային շարժունության կոնսորցիումային խմբի համագործակցության համատեքստում Հերակլիոնի եւ Ռեթիմնոնի մասնաճյուղերում հյուրընկալեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանին, գլխավոր հաշվապահ Մարիամ Պողոսյանին եւ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանին։ Այցի հիմնական նպատակը համագործակցության ընդհանուր ոլորտների ուսումնասիրությունն ու [...] Read More

Վերապատրաստում Լեհաստանի Յագելոնյան համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հուլիսի 10-14-ը Յագելոնյան համալսարանում կազմակերպված 7-րդ միջազգային շաբաթին մասնակցելու համար այցելել եմ Լեհաստանի Յագելոնյան համալսարան։ Միջազգային շաբաթին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ։  Յագելոնյան համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակիցներ Յան Բեսզլեի եւ Մաժենա Բուտանովիչի հետ հանդիպումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի [...] Read More

STEM ճամբարականների այցն Ագրարային համալսարան

Ամառը ոչ միայն հանգստանալու, այլեւ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հրաշալի ժամանակահատված է, իսկ մասնագիտական ընտրության շեմին կանգած պատանիների համար՝ լրացուցիչ ազատ ժամանակ ու հնարավորություն՝ ապագա մասնագիտությանը եւ դրա առանձնահատկություններին մոտիկից ծանոթանալու, մտածելու-որոշելու համար: Հենց այս մտայնությամբ  էլ «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ եւ վերջինիս ֆինանսական աջակցությամբ արդեն երկրորդ տարին [...] Read More