Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դեկտեմբերի 25-ին ամփոփեց ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը ավանդական դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ, որն իրականացվում է արդեն 13-րդ անգամ: ՀԱԱՀ-ի ռեկտորատի և ուսանողական խորհրդի կազմակերպած մրցանակաբաշխության նպատակն է գնահատել և խրախուսել տարվա ընթացքում բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն ու ներդրում ունեցած անձանց, կառույցներին: Ներկայացված էր վեց անվանակարգ։ Տարվա լավագույն ֆակուլտետային ուսանողական [...] Read More
Գիտական տարին դեռ չի ավարտվել. «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականի հերթական՝ հայերեն և ռուսերեն համարը նոր բացահայտումների, փաստարկների ու հիմնավորումների մարտահրավեր է: Մերոնք կրկին կատարելագործում են կարտոֆիլահան մեքենան ու սերմնահան ապարատը, «Սինոփսիս» ընկերության նախագծողներն առաջարկում են բերքի որակը վերահսկել դաշտերը տեսապատկերելու միջոցով, պոլիտեխնիկցիներն օպտիմալացնում են բեռնափոխադրումները, որ գյուղմթերքն ամենակարճ ճանապարհով հասնի սպառողին: Երիտասարդ ագրարայինցին Հայաստանի ներդրումային [...] Read More
ՀԱԱՀ-ի ֆակուլտետների դեկաները շարունակում են հանդիպումները հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը: Օրերս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը այցելել են Լոռու [...] Read More
Դեկտեմբերի 18-ին գործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տիերաս դե Արմենիա ընկերության միջեւ, ըստ որի Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի։ Հուշագիրը ստորագրել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տիերաս դե Արմենիայի գյուղատնտես Գաբրիել Մեղրունին։ Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվելիք նախագիծը կմեկնարկի գարնանը։ [...] Read More
Նվարդ Շահմուրադյան, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի համակարգող, 2019-ին գյուղատնտեսության ոլորտում ակնառու նվաճումների համար արժանացել է ԳՆ (մինչ կառավարության կառուցվածքային փոփոխությունը) ոսկե մեդալի: Ասում է. «Անակնկալ էր, ոսկե մեդալի շնորհումը: Երբ աշխատում ես առանց ակնկալիքների, շատ պարտավորեցնող է նման գնահատականը»: -Ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ, բուհը: -Ճակատագիրը դեր խաղաց եւ առաջին պահին շատ ծանր փորձություն էր [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողները և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը հերթական արտագնա դասը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում: Ուսանողներին ամփոփ ներկայացվեց երկրի գլխավոր դրամատան գործունեությունը, ցուցադրվեցին տարբեր տարիների թողարկված հուշադրամները, թղթադրամներն ու հուշամեդալները: Ապագա ֆինանսիստներն իրենց գիտելիքներին հաղորդակից դարձրեցին ԿԲ Այցելուների կենտրոնի համակարգող-էքսկուրսավարին և մեծ [...] Read More
Դեկտեմբերի 18-ին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հաճելի պարտականություն ուներ կատարելու Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնում: Ամբիոնի վարիչ Դավիթ Սողոմոնյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ ամբիոնի դասախոս Արայիկ Հակոբյանը նշանակվել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Դատելով ամբիոնի աշխատակիցների ակնհայտ բարյացակամ վերաբերմունքից՝ մեկ արժանավորին փոխարինել է մեկ այլ արժանավոր: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Սողոմոնյանին՝ որպես ամբիոնի [...] Read More
Լրացավ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի հիմնադրման մեկ տարին: Կենտրոնը, որը ներառում է համալսարանի գինեգործարանը եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի միկրոգինեգործության ուսումնական կենտրոնը՝ ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի ուսանողների համար հասցրել է դառնալ արտադրական պայմաններում գործնական հմտություններ յուրացնելու և հետազոտություններ կատարելու լավագույն վայրը: Մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է գինեսեր հանրության դատին [...] Read More
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2019թ. նոյեմբերի 15-ին հայտարարված՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար մրցույթի անցկացմանը եւ Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների, Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնների վարիչների պաշտոնների համար մրցույթի անցկացումը: Գիտխորհուրդն անցկացրեց նաեւ [...] Read More
Եղանակային պայմանները հնարավորություն են տալիս, որ ուսումնափորձնական տնտեսության հնարավորությունները լիովին օգտագործվեն: Օրերս ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ԳՄ-3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները գյուղմեքենաներ առարկայի դասախոս Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ Բալահովտի փորձադաշտում (մեր մասնագետները այս պարագայում շատ են սիրում օգտագործել պոլիգոն օտար եզրույթը) տրակտորներով տարաբնույթ աշխատանքներ են կատարել, ապրել-զգացել-վայելել են իրենց ընտրած մասնագիտության բնույթն ու էությունը: Ուսանողները խիստ տպավորված [...] Read More