Բալահովտի փորձադաշտը՝ մասնագիտական վարպետության տարածք

Եղանակային պայմանները հնարավորություն են տալիս, որ ուսումնափորձնական տնտեսության հնարավորությունները լիովին օգտագործվեն: Օրերս ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ԳՄ-3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները գյուղմեքենաներ առարկայի դասախոս Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ Բալահովտի փորձադաշտում (մեր մասնագետները այս պարագայում շատ են սիրում օգտագործել պոլիգոն օտար եզրույթը) տրակտորներով տարաբնույթ աշխատանքներ են կատարել, ապրել-զգացել-վայելել են իրենց ընտրած մասնագիտության բնույթն ու էությունը:

Ուսանողները խիստ տպավորված են վերադարձել: Չէ որ լսարանում կուտակած տեսական գիտելիքը այսպես՝ քայլ առ քայլ, վերածվում է մասնագիտական հմտության-կարողության, անգամ՝ վարպետության: