Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն օգոստոսի 13-ին այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող Ռանչ ՍՊԸ ընկերության տնկարան եւ այգի։ Գործնական պարարմունքը նվիրված էր ՀՀ-ում տնկարանի ձեւավորման բաժնի դաշտերում 1 եւ 2 տարեկան տնկիների որակական գնահատման հարցերին։ Ընկերությունը հիմնել է կորիզավոր պտղատեսակների՝ սալորենու, կեռասենու, ծիրանենու ինտենսիվ տիպի այգիներ, որտեղ կիրառվում է [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին կամ իսպաներենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները։ Բակալավրիատի ուսանողները պետք է [...] Read More
Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ։ Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Այն միայն 22 տարվա պատմություն ունի, բայց հիմնովին ամրակայվել է ամբողջ աշխարհի երիտասարդության, նրան առնչվող եւ նրա հարցերով զբաղվող կառույցների ու անհատների գիտակցության մեջ որպես կարեւոր տոն եւ միաժամանակ երիտասարդության մշակութային ու իրավական խնդիրների լուծման վրա կառավարությունների ուշադրությունը հրավիրելու պատեհ առիթ։ Տոնի այս տարվա կարգախոսն [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը հայտարարում է ընդունելություն 2022-2023 ուսումնական տարվա համար: Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը միտված է ագրոբիզնեսի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը: Տեխասի A&M համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ գործակցային ծրագիրը առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող 18-ամսյա կրթություն, որը դասավանդվում է անգլերեն լեզվով, տեղացի և արտերկրի դասախոսների ուժերով։ Ծրագիրը [...] Read More
Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական դաշտային գործնական պարապմունքի նշանակետը Արմավիրի մարզի Հովսեփյանների տնկարանն էր, որտեղ նրանք այցելեցին հուլիսի 30-ին։ Գործնական պարապմունքը նվիրված էր տնկարանի ձեւավորման բաժնի դաշտերում եւ սորտային մայրուտներում փորձորոշման առանձնահատկություններին։ Այս առումով ձեւավորման բաժնի 2-րդ դաշտում ներկայացվեցին ծիրանենու, դեղձենու, սալորենու տնկիների փորձորոշման կատարման կարգը՝ այն ձեւաբանական առանձնահատկությունները, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Պարոն Ուռուտյանը մասնակցել է Կիրառական եւ գյուղատնտեսական տնտեսագիտության ընկերակցության տարեկան խորհրդաժողովին (AAEA 2022), որը կայացավ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, Կալիֆորնիայի նահանգի Անհայմ քաղաքում։ Նա համատեղ զեկույց է ներկայացրել Վայոմինգի համալսարանի Գյուղատնտեսական կիրառական տնտեսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի նախկին դասախոս Վարդգես Հովհաննիսյանի եւ ՀԱԱՀ շրջանավարտ, Վայոմինգի համալսարանի մագիստրանտ [...] Read More
Մեր երկրում բուհերից առաջինն Ագրարային համալսարանն էր, որ ուսումնական պլանները թարմացնելու, ավելի արդիականացնելու նպատակով չորրորդ կուրսի առաջին կիսամյակը փորձուսուցման շրջան դարձրեց: Համոզված ենք, որ այս քայլի շնորհիվ մեր շրջանավարտներն ավելի մրցունակ կդառնան աշխատաշուկայում: Եւ դա օրինաչափ կլինի, որովհետեւ տեսական գիտելիքները կիրառելու, գործնական հմտություններով զինվելու անփոխարինելի շրջան կլինի: Դեռեւս մարտ ամսից փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ [...] Read More
«Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում եռօրյա փոխանակման այցով Թբիլիսիում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը եւ Կարիերայի զագացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Անի Հովակիմյանը։ Այցի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել այցելելու Վրաստանի ագրարային համալսարան, Պանրի եւ Ֆերմերների [...] Read More
Ագրարայինում դասական իմաստով արձակուրդային շրջան չի լինում: Միշտ որեւէ դասընթաց, վերապատրաստում, արտերկրի գործընկերներին հանդիպելու, փորձը փոխանակելու հնարավորություն կա: Եւ այս ընթացքը գերազանց է: Իսկապես, ինչպե՞ս կարող են գիտնականն ու մանկավարժը արձակուրդ գնալ, «քնով ընկնել»: Չէ որ միշտ որոնելու, սովորելու, իմացության-տվյալների «պաշարները» լավարկելու անհրաժեշտություն կա: Իսկ բուհը այդ հնարավորությունն ընձեռում է՝ ներս ու դրսում: Երեկ, հուլիսի [...] Read More
Այս «լրատվամիջոցն» այժմ էլ մի նոր հոդված է հրապարակել՝ «Ագրարային համալսարանը մեղադրում է ԿԳՄՍ-ին», երեւի իր խմբագրի կարծիքով «խոսուն» վերնագրով։ Նման եզրակացության համար Yerkir.am-ը որպես հիմք է ծառայեցրել ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի Medialab.am-ի հետ զրույցի այն հատվածը, որտեղ ասվում է․ «Եթե դիմորդների 20 տոկոսից պակասն է կարողանում հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, ապա [...] Read More