Author: Elya Nazaryan

Երիտասարդ գիտնականների համագործակցության նոր հիմքեր Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի հետ

ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի Կենսաբանության եւ կոնսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը հունիսի 10-ին մասնակցել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած երիտասարդ գիտնականների «Երիտասարդ գիտնականների երկխոսություն․ գիտական զրույցներ» 2-րդ միջազգային համաժողովին` հեռավար եղանակով։ Իր զեկույցում նա ներկայացրել է Հայաստանի բնական ռեսուրսները, անդրադարձել դրանց հարակայուն կառավարման վիճակի վերլուծությանն ու հիմնախնդիրներին, ինչպես նաեւ խոսել դրանց դերի [...] Read More

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը սկսել է դիմում-հայտերի ընդունումը

ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB), հայտարարում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա ընդունելություն։ MAB-ն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տեխասի A&M («Էյ ընդ Էմ») համալսարանի համատեղ կրթական ծրագիր է։ MAB-ն ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում մասնագիտացված միակ մագիստրոսական ծրագիրն է երկրում եւ տարածաշրջանում, որը ապագա ֆինանսիստներին, մարկետինգի մասնագետներին եւ ձեռնարկատերերին օժտում է քանակական, կառավարչական եւ [...] Read More

ՀԱԱՀ-ի ռեկտորի շնորհավորական ուղերձը 2020թ․ շրջանավարտներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2020 թվականի սիրելի շրջանավարտներ։ Սրտանց շնորհավորում եմ ավարտական քննությունները հաջողությամբ հանձնելու եւ համալսարանն ավարտելու կապակցությամբ։ Այս տարի, համալսարանի բակալավրիատի առկա ծրագրերը ավարտեցին 354, իսկ մագիստրատուրան՝ 132 ուսանողներ։ Համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերը ավարտեցին 151 ուսանողներ։ Սիրելի շրջանավարտներ, ես բարձր եմ գնահատում ձեր եւ ձեր դասախոսների կատարած աշխատանքը։ Շնորհավորում եմ ձեր դասախոսներին․ [...] Read More

Հարգելի դիմորդներ եւ ծնողներ

Ի գիտություն Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվել ցանկացող դիմորդների եւ նրանց ծնողների հայտնում ենք, որ ընդունելությանն առնչվող հարցերով պետք է դիմել ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովին․ ֆեսյբուքյան էջով՝ ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողով /2020-2021/ եւ (095) 521753 կամ (012) 585828 հեռախոսահամարներով կամ գրելով էլփոստի [email protected] հասցեով։ Բակալավրիատի ընդունելության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։ Հետեւեք նաեւ համալսարանի ֆեյսբուքյան [...] Read More

‎Պաշտոնապես մեկնարկեց Ագրոտեխնոլոգիական աքսելերատոր ծրագիրը

ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական աքսելերատորի (ImpactAim ANAU AgriTech Accelerator) ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց երեկ՝ 2020թ․ հունիսի 9-ին կազմակերպված վեբինարի միջոցով, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ ՀԱԱՀ-ի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), ICARE հիմնադրամի եւ Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և [...] Read More

Ի գիտություն միջին մասնագիտական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների

Հայաստանի  Հանրապետության  կառավարության 27.05.2020թ N856-Ն որոշման  համաձայն, Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների  բարձր առաջադիմություն ցուցաբերած  (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցմամբ (համապատասխան մասնագիտությամբ) 2-րդ կուրսում կրթությունը շարունակելու համար մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը. դիմում` ուղղված ռեկտորին. ավարտական փաստաթղթի` [...] Read More

Արձագանքներ առանց դիմակների քննությունից

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության մասնագիտության առաջին կուրսեցիներն ուսանողական առաջին տարին եզրափակում են առցանց քննությամբ։ Դիմակներ չէին դրել, քանզի քննությունն առցանց էր եւ առողջապահական տեսակետից միանգամայն անվտանգ: Հեռավար քննության մասնակցելու առաջին փորձառությունն էր նաեւ դասախոսների համար: «Տպավորությունս  հրաշալի է, ուսանողները՝ հանդարտ, դասախոսները՝ համբերատար, արդյունքները՝ բավարար», - ասում է Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության հայտարարություն

Սույն թվականի հունիսի 16-ից  կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են. ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները, Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով [...] Read More

Ավարտական աշխատանքների պաշտպանություններ Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերում

ՀԱԱՀ-ի Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերում ավարտական աշխատանքների պաշտպանություններ են։ Վանաձոր մասնաճյուղի «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության 2019-2020 ուստարվա շրջանավարտներն իրենց դիպլոմային աշխատանքները (նախագծերը) պաշտպանեցին առցանց՝ օգտագործելով zoom հարթակի ընձեռած հնարավորությունները: Սիսիանի մասնաճյուղում շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության գործընթացը շարունակվում է։ Օրերս կայացավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 2019-2020 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունը: [...] Read More

Հողի դաշտային հետազոտությունների նպատակը արտադրողականության բարձրացումն է

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Սասուն Մամաջանյանը հունիսի 2-ին անցկացրեց վեբինար «Հողի դաշտային հետազոտություններ» թեմայով։ Վեբինարը ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ իրականացվող վեբինարների շարքից հերթական էր։ «Հայաստանի ապագան գյուղատնտեսությունն է, եւ լավ գյուղատնտեսությունն է, որ լավ ապագա է կերտելու մեր երկրի համար», - համոզված է պարոն Մամաջանյանը։ Այս առումով ճիշտ որոշումներ կայացնելու [...] Read More