Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը սկսել է դիմում-հայտերի ընդունումը

ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB), հայտարարում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա ընդունելություն։ MAB-ն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տեխասի A&M («Էյ ընդ Էմ») համալսարանի համատեղ կրթական ծրագիր է։

MAB-ն ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում մասնագիտացված միակ մագիստրոսական ծրագիրն է երկրում եւ տարածաշրջանում, որը ապագա ֆինանսիստներին, մարկետինգի մասնագետներին եւ ձեռնարկատերերին օժտում է քանակական, կառավարչական եւ որոշումների ընդունման հմտություններով։

Միջազգայնորեն մրցունակ 18-ամսյա ծրագրի դասավանդման լեզուն  անգլերենն է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։

ԱՈՒԿ-ի մագիստրատուրան գործում է սկսած 2010թ․-ից։

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրն ընտրելու պատճառներն են՝

  • գործարար ուղղվածության ուսումնական պլան․
  • դասերն անցկացվում են երեկոյան ժամերին, որը թույլ է տալիս ուսանողներին աշխատել լրիվ դրույքով․
  • բարձրակարգ դասախոսներ, որոնք ոլորտում գործող մասնագետներ են․
  • համանման կրթական ծրագրերի համեմատությամբ մատչելի ուսման վարձ․
  • առաջավոր տեխնոլոգիաներ (տեսակապի սրահ, լիարժեքորեն համալրված համակարգչային սրահ եւ այլն)․
  • դասախոս-ուսանող հարաբերությունների ու գործակցության եզակի որակ։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (098) 334 565 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով։