Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոն

Բեգլարյան Անահիտ

Բեգլարյան Անահիտ Ռազմիկի

տեխ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
    ՀԱԱՀ, V մասնաշենք, 214, 216 սենյակներ
  • (+37412)52 28 17, ներքին՝ 2-69
  • [email protected]

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում 1968 թվից գործող Կաթի տեխնոլոգիական սարքավորումների ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է դոցենտ Թ.Մ. Գաբրիելյանը, իսկ 1995 թ․՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ինժեներ, պրոֆեսոր Վ.Ա. Թումանյանը: Ամբիոնում տարբեր տարիների դասավանդել են դոցենտներ Ս.Շ. Շաքարյանը, Ս.Վ. Մնացականյանը, Ա.Ռ. Բեգլարյանը, Է.Գ. Մաիլովան, Հ.Ա. Հակոբյանը, Ա.Ռ. Հակոբյանը, Ա.Վ. Թումանյանը, Ռ.Ա. Բակլաչյանը, ավագ դասախոս Հ.Ա. Մինասյանը: Իսկ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոններն առանձին-առանձին կազմավորվել են 1995թ: Կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնը ստեղծման օրից ղեկավարել է պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը:
1998թ. սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոնը վերանվանվեց սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթավորման տեխնոլոգիայի: 2000-2005թթ. ամբիոնը գլխավորել է Ս.Շ. Շաքարյանը, իսկ 2005-2007թթ.՝ դոցենտ Լ.Վ. Թոքմաջյանը:
2007թ. Կաշվի և մորթու տեխնոլոգիայի, Սննդի արդյունաբերության սարքավորումների և փաթեթավորման տեխնոլոգիաների ամբիոնները միավորվեցին, և կազմավորվեց Սննդի արդյունաբերության սարքավորումների, փաթեթավորման և կաշվի ու մորթու տեխնոլոգիայի ամբիոնը, որը 2007-2010 թթ. ղեկավարել է պրոֆեսոր Ս.Մ. Մարգարյանը, 2010թ. սեպտեմբերից ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ա.Ռ. Բեգլարյանը: ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է Սննդի արդյունաբերության սարքավորումների ամբիոն:
Ամբիոնում գործում է պրոբլեմային երկու լաբորատորիա՝ կաշվի և մորթու տեխնոլոգիայի, տեխնոլոգիական սարքավորումների: Ամբիոնի կողմից տպագրվել է շուրջ 200 գիտական հոդված, 3 մենագրություն և 4 ուսումնական ձեռնարկ, ստացվել են բազմաթիվ գյուտերի արտոնագրեր և հեղինակային վկայականներ:
«Գյուղատնտեսական արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտության ուսանողները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների և մրցույթների, շահել են շուրջ 15 միջազգային մրցանակներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Բեգլարյան Անահիտ Ռազմիկի – տ.գ.դոկտոր, պրոֆեսոր
  2. Հակոբյան Հայաստան Արմենակի – տ.գ.թ., դոցենտ
  3. Մաիլովա Էլեոնորա Գեորգիի – տ.գ.թ., դոցենտ
  4. Հակոբյան Արուսյակ Ռաֆիկի – տ.գ.թ., դոցենտ
  5. Մինասյան Կարեն Ժորիկի – տ.գ.թ., դոցենտ
  6. Թումանյան Աննա Վլադիմիրի – տ.գ.թ., դոցենտ
  7. Պետրոսյան Արմենուհի Վարազդատի – տ.գ.թ., դոցենտ
  8. Ավետիքյան Մարիետա Ավետիքի – դասախոս
  9. Թարմինյան Մանե Արթուրի – ասիստենտ
  10. Սարոյան Անահիտ Վոլոդյայի – ասիստենտ
  11. Նիկոլյան Լիլիթ Վահանի – 1-ին կարգի լաբորանտ
  12. Դավդյան Նելլի Արշակի- 1-ին կարգի լաբորանտ
  13. Դարբինյան Անի Ռազմիկի – 1-ին կարգի լաբորանտ
  14. Մանասյան Լուսյա Գուրգենի – 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

Սառնարանային տեխնիկա
Սննդի արտադրության պրոցեսներ և ապարատներ
Կաթի, մսի, ձկան, պահածոյացման, գինեգործության, հացաթխման, մակարոնի և հրուշակեղենի ձեռնարկության տեխնոլոգիական սարքավորումներ
Գյուղատնտեսական և պարենամթերքի արտադրության փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն
Մանկական, ֆունկցիոնալ սննդի արտադրության տեխնոլոգիական սարքավորումներ
Տարայի և փաթեթավորման նյութեր
Տարայի և փաթեթավորման օգտահանում
Կոմպոզիցիայի հիմունքներ
Գունանկար, գծանկար
Փաթեթավորման, կոնստրուկտավորման սկզբունքներ
Գունատեսություն
Գրաֆիկական դիզայն
Էրգոնոմիկա
Շրիֆտային գրաֆիկա
Տպագրական գործ և գովազդային միջոցներ
Փաթեթավորման դիզայն, նախագծում
Ֆիրմային ոճ
Դիզայնի տեսություն
Պլաստիկ մոդելավորում
Լոգիստիկա