Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագիտությունները

2020-2021 ուստարվա ընդունելության համար այս ֆակուլտետում գործում են հետևյալ 3 մասնագիտությունները․

  • Պարենամթերքի տեխնոլոգիա
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Սննդամթերքի անվտանգություն
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

/wp-content/uploads/2019/06/Wine-making.jpg

«Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությունն առնչվում է բուսաբուծական մթերքների վերամշակման գործընթացների կազմակերպման և կիրառման, հումքի և ստացված մթերքների` գինու, կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների նպատակաուղղված օգտագործման, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծման, կիրառման և դրանց գիտագործնական խնդիրների լուծման հետ:

Այս մասնագիտացմամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Սննդամթերքի անվտանգություն

/wp-content/uploads/2020/06/food-safety.jpg

«Սննդի անվտանության» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված անասնաբուծական և բուսաբուծական մթերքի փորձաքննությանը, ստանդարտացման և սերտիֆիկացման գործընթացների կազմակերպմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և գիտագործնական այլ խնդիրների լուծմանը:
«Սննդի անվտանության» մասնագիտությամբ բակալավրի ուսանողը ուսումնառության տարիներին կկարողանան աշխատել ոլորտի առաջատար ձեռնարկություններում՝ արտադրական փորձ ձեռք բերելու նպատակով։

Պարենամթերքի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2020/06/food-product.jpg

Սննդի տեխնոլոգիա մասնագիտությունը վերաբերում է կենդանական/կաթնամթերք,մանկական և ֆունկցիոնալ սննդամթերք, մսամթերք, ձկնամթերք/ և բուսական/հաց, հրուշակեղեն, պտուղ-բանջարեղեն,պահածո/ ծագման հումքի և մթերքների ստացմանը, պահպանմանը, վերամշակմանը, փաթեթավորմանը։Մասնագիտության տիրապետումը թույլ կտա մասնագետին իրականացնել ոչ միայն կենդանական և բուսական ծագման մթերքների վերամշակում, այլ նաև դրանց որակը գնահատող գիտահետազոտական աշխատանքների իրականացում և վերլուծություն։
Ավարտելով Սննդի տեխնոլոգիա բաժինը՝ ուսանողները կկարողանան աշխատանք ձեռք բերել սննդի ոլորտի տարբեր գործարաններում, որպես տեխնոլոգ, լաբորատորիայի վարիչ, արտադրության պետ։ ՈՒսումնառության արդյունքում իրենք ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնցից են՝ արտադրական գործընթացների կազմակերպում և վերահսկում, նորագույն տեխնոլոգիաների մշակում և ներդրում, որակի գնահատում և ռիսկերի վերլուծություն։ՈՒսումնառության տարիներին ուսանողները կկարողանան աշխատել ոլորտի առաջատար ձեռնարկություններում՝ արտադրական փորձ ձեռք բերելու նպատակով։

Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/bakery-products.jpg

«Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը՝ ուղղված բուսաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, հումքի և ստացված հացամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/veg-cannings.jpg

«Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության այն եղանակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են բուսաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, հումքի ու ստացված պահածոյացման և սննդախտանյութերի մթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/Meat.jpg

«Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների օգտագործմանը, հումքի և ստացված մսամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/milk-and-dairy-1.jpg

«Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը՝ ուղղված անասնաբուծական մթերքների վերամշակման գործընթացների կազմակերպմանն ու կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը, որոնք միտված են հումքի և ստացված կաթնամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը, կիրառմանը և դրանց գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/Fish-and-Fishery-Products.jpg

«Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված անասնաբուծական մթերքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը, որոնք կնպաստեն հումքի և ստացված ձկնամթերքի նպատակաուղղված օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և կիրառմանը:

«Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա

/wp-content/uploads/2019/06/leather-technology.jpg

«Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված անասնաբուծական հումքի վերամշակման գործընթացների կազմակերպմանը և կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը, ստացված կաշվի և մորթու արտադրանքի նպատակային օգտագործմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը:

«Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն

/wp-content/uploads/2019/06/food-packages.jpg

«Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված է գյուղատնտեսական և պարենամթերքի փաթեթավորմանը, գովազդմանը, պահպանմանը, ինչպես նաև վերջիններիս միջոցով արտադրանքի առաքման և սպառման գործընթացների կազմակերպմանն ու կիրառմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը:

«Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` ճարտարագետ, դիզայներ, տեխնոլոգ, գովազդի գործակալ, արտադրության պետ, դիզայներական ստուդիայի ղեկավար, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ:

Գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում

/wp-content/uploads/2019/06/food.png

«Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների ամբողջությունը` ուղղված անասնաբուծական և բուսաբուծական մթերքի փորձաքննությանը, ստանդարտացման և սերտիֆիկացման գործընթացների կազմակերպմանը, արդի տեխնիկատնտեսական հրահանգների իրականացմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ստեղծմանը և գիտագործնական այլ խնդիրների լուծմանը:

«Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը կարող է աշխատել որպես` տեխնոլոգ, ճարտարագետ-տեխնոլոգ, ճարտարագետ, արտադրության պետ, լաբորատորիայի վարիչ, փորձագետ, վարպետ, նախագծող, գիտաշխատող, քաղծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր ճարտարագետ կամ մասնագետ: