Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն

Ալթունյան Սիրանուշ Հարությունի

 

անասնաբուժ.գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնը Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի կարևոր թողարկող ամբիոններից է։ Ամբիոնում դասավանդվող առարկաների ուղղվածությունը կենդանական և բուսական ծագման մթերքների փորձաքննությունն ու անվտանգության ապահովումն է։ Այն իրականացվում է ինչպես մթերքների սանիտարական փորձաքննությամբ, այնպես էլ սանիտարահիգիենիկ այնպիսի միջոցառումների կիրառմամբ, որոնք նպաստում են անվտանգ մթերքների ստացմանը։ Ամբիոնում դասավանդվող տարբեր առարկաներ նպաստում են, որ ապագա մասնագետները խորությամբ տիրապետեն կենդանիների և թռչունների պահվածքի ու խնամքի բնականոն պայմանների ապահովման հմտություններին և զարգացմանը, ինչը կարևոր նախապայման է կենդանիների մթերատվության բարձրացման ու հիվանդությունների կանխման գործում: Ինչպես նաև նպաստում են սննդամթերքի անվտանգության ցուցանիշների ճիշտ տարբերակմանը, որի շնորհիվ բնութագրվում է դրանց ռիսկայնությունը և HACCP համակարգի ներդրման գործընթացին։
Ամբիոնի աշխատակիցների և մագիստրանտների գիտական հետազոտությունների շրջանակներում հետազոտական լուրջ գործունեություն է ծավալվել տարատեսակ սննդամթերքների սանիտարական փորձաքննության ուղղությամբ։
Ամբիոնի դասախոսական կազմն ակտիվ մասնակցում է միջազգային, հանրապետական մասնագիտական գիտաժողովներին, գիտամեթոդական կոնֆերանսներին, ինչպես նաև պարբերաբար մասնակցում վերապատրաստման դասընթացներին` թե հանրապետությունում, և թե արտերկրում:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության մի շարք հավատարմագրված, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների հետ, որտեղ անցկացվում են համապատասխան առարկաների լաբորատոր-գործնական պարապմունքները
Ամբիոնի նպատակն է պատրաստել ոլորտային մրցունակ մասնագետներ: