Նորություններ

Լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Օգոստոսի 29-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է լիբանանցի գործարարների պատվիրակությանը՝ այդ երկրի մշակույթի նախկին նախարար, ընտանեկան գինեգործարանի սեփականատեր Սալիմ Վարդիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը, Սոմո պլաստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիմ Ռիախին, հյութերի արտադրության Ժունեթ ընկերության ղեկավար Ժան Ստեֆանը։ Լիբանանցի գործարարներին ուղեկցում էր ռեկտոր Ուռուտյանի եւ Ագրարային [...] Read More

ՀԱԱՀ միջնակարգ մասնագիտական կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում ընդունվել է 36 տոկոսով ավելի ուսանող

2023-2024 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջնակարգ մասնագիտական կրթական ծրագրերով էականորեն ավելի մեծ թվով դիմորդներ են ընդունվել՝ համեմատած նախորդ՝ 2022-2023 ուստարվա հետ։ Պատկերը գոհացուցիչ է ՀԱԱՀ-ի՝ միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող բոլոր չորս ստորաբաժանումներում՝ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերում․ ընդհանուր առմամբ, համակարգ է ընդունվել 547 դիմորդ` նախորդ ուստարվա 402-ի դիմաց․ [...] Read More

21-րդ դարում ջրի տարերքը շարունակում է մնալ անսանձելի. պրոֆեսոր Եղիազարյանը մասնակցել է ECOSOC-ի խորհրդաժողովին

Աստվածաշնչյան պատմություններից ամենահիշվողներից է ջրհեղեղը, եւ ոչ միայն այն պատճառով, որ Նոյը ափ իջավ, հաստատվեց մեր բնօրրան-հայրենիքում, այլ նաեւ սահմռկեցնող իրողությամբ, թե մարդն անզոր է ջրային տարերքի դեմ: Այդպես է նաեւ այսօր, 21-րդ հարյուրամյակում: Օրվա լրահոսում որքան հաճախ են պատահում սելավների, ջրհեղեղի, սողանքների մասին տեղեկությունները: Եւ մարդը շարունակում է անզոր-անպաշտպան մնալ, թեեւ համատեղ պայքարելու լուրջ [...] Read More

Հակոբյան Խաչիկ

Հակոբյան Խաչիկ Ծնվել է 1982 թվականի հունվարի 24-ին [email protected] Երեմյան փրոջեքստ, «Սնունդ բանակին» ծրագրի ղեկավար Կրթություն և վերապատրաստում 2007 - 2008 թթ. Երիտասարդ առաջնորդների դպրոց 2003 - 2006 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Թերապիայի և վիրաբուժության ամբիոն 1998 - 2003 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը /գերազանցությամբ/ 1997 - 1998 [...] Read More

Սիսիանի մասնաճյուղում ուսուցիչները վերապատրաստվում են դպրոցներում «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը վարելու համար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սեպտեմբերին դպրոցներում ներդրվող մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին ընդառաջ նախ վերապատրաստվում են կենսաբանության ուսուցիչները։ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում օգոստոսի 22-26-ն անցկացվող դասընթացին մասնակցել  է 7 ուսուցիչ Սիսիանի, 2-ական` Գորիսի եւ  Տավուշի   դպրոցներից։ Դասընթացը պատրաստել եւ վարում են ՀԱԱՀ դասախոսները։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված եւ ավագ դասարանների համար [...] Read More

ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում․ վերապատրաստման անվճար դասընթաց

Բացառիկ հնարավորություն․ դարձիր հաջողված դասընթացի մասնակից։ Մեկնարկը՝ սեպտեմբերի 4-ին։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող [...] Read More

Հայկական գյուղմեքենաշինության վերածնունդը սաղմնային փուլում է․ հարցազրույց ՀԱԱՀ դոցենտ Արթուր Ալթունյանի հետ

- 2021 թ․ վերջին, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի՝ Ձեր ղեկավարած Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի գիտաշխատողներ՝ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի, տ․գ․թ․ Ալբերտ Գրիգորյանի եւ ճարտարագետ-նախագծող Վաչագան Կարապետյանի հետ ներկայացրեցիք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզ՝ ավանդական եւ ինտենսվ այգիների համար։ Դրանք առանձնանանում են դյուրօգտագործելիությամբ, արդյունավետությամբ, քարքարոտ հողային պայմաններին հարմարվածությամբ, մատչելիությամբ եւ անվտանգությամբ։ [...] Read More

Դուալ կրթության հմայքը. Աստղիկ Խաչյանը որոշել է դառնալ Հայաստանի լավագույն կին խաղողագործը

Աստղիկ Խաչյանը, 2020 թ. ավարտելով Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցը, ուսումը շարունակելու հարցում կանգնած էր ավագ դպրոց կամ որեւէ քոլեջ ընտրության առջեւ: «Սովորելու սեր այնքան էլ չունեի,-անկեղծանում է Աստղիկը,- ուստի մտածեցի՝ ավելի լավ կլինի միջին մասնագիտական կրթություն ստանալ ու սահմանափակվել դրանով: Մորաքույրս՝ Մերի Բաղդասարյանը, որն աշխատում է Ագրարային համալսարանում, ասաց, որ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան [...] Read More

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը մասնակցել է Գորիսում կայացած աշխատանքի տոնավաճառին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մանաճյուղը մասնակցել է օգոստոսի 18-ին Գորիս քաղաքում կայացած աշխատանքի տոնավաճառին, որի նպատակն էր համագործակցության հարթակ ստեղծել գյուղատնտեսական ոլորտի գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ: Տոնավաճառը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախաձեռնությամբ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի [...] Read More

Կարեն Զալինյան

Կարեն Զալինյան Ծնվել է՝ 1962թ. ապրիլի 20-ին [email protected] «Դենդրոգարդեն» ՓԲԸ, տեղամասի պետ Կրթություն և վերապատրաստում 1979 թվականին ավարտել է Գարգառի միջնակարգ դպրոցը Աշխատանքային փորձ 1988-1989 թթ. Վարդաբլուր գյուղի փորձադաշտ, ավագ գյուղատնտես 1989-1996 թթ. Գարգառի գյուղխորհրդի նախագահ 1996-1999 թթ. և 2002 թվականից մինչև 2017 թվականը Գարգառի համայնքապետ 2017-2021 թթ. Գարգառի վարչական ղեկավար 2021 թվականից Դենդրո Գարդեն [...] Read More