ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում․ վերապատրաստման անվճար դասընթաց

Բացառիկ հնարավորություն․
դարձիր հաջողված դասընթացի մասնակից։ Մեկնարկը՝ սեպտեմբերի 4-ին։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։
Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների, կրտսեր մասնագետների եւ ուսանողների համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն՝
✅ ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման գիտելիքներ,
✅ տարածական տեղեկույթի տնօրինման, վերլուծության եւ ներկայացման ծրագրակազմային գործիքների ու եղանակների օգտագործման հմտություններ,
✅ ինչպես նաեւ կանաչ գյուղատնտեսության ոլորտում այդ ամենի տարբեր կիրառումների հետ աշխատելու փորձ։
Դասընթացը լավ հնարավորություն է ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտի փորձի փոխանակման, հնարավոր համագործակիցների հետ մասնագիտական ցանցի ստեղծման համար։
Վերապատրաստողները գյուղատնտեսության ոլորտում աշխատելու փորձ ունեցող ԵՏՀ եւ ՀԶ ոլորտի փորձագետներ են։
Ձեւաչափը/տեւողությունը՝ 4-շաբաթյա ինտենսիվ դասընթաց , որը կներառի դասախոսություններ, գործնական պարապմունքներ եւ խմբային աշխատանք։
Անցկացման վայրը՝ ՀԱԱՀ գյուղատնտեսական անօդաչու սարքերի լաբորատորիա։
Աշխատանքային լեզուն՝ հայերեն։
Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ 3-ական ժամ տեւողությամբ, ժ․ 18։00-ից 21։00-ն։
Վերապատրաստման դասընթացի թեմաներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Դասընթացին դիմելու համար գրանցվել հետևյալ հղումով այստեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 54 57 13 կամ 055526718 հեռախոսահամարով: