Նորություններ

Միջազգային շաբաթ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More

Նշվեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Սննդի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամբողջ աշխարհում նշվող տոնի այս տարվա թեման է՝ «Սննդամթերքի չափորոշիչները կյանքեր են փրկում»։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, ամեն տարի 10 մարդուց մեկն ունենում է սննդային ծագում ունեցող հիվանդություն, իսկ [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը Թումո լաբերի սաներին ներկայացնում է ագրոթեք ոլորտը

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 5-ին հանդիպեց Թումո լաբերի կրթական ծրագրերում ընդգրկված մի խումբ դպրոցականների եւ ուսանողների հետ եւ խոսեց Հայաստանում ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունների մասին։ Հանդիպումը կայացավ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում, ամերիկյան Arable Labs ընկերության նեկայացուցիչ Լեւոն Մինասյանի հրավերով, որն Ագրարայինում սեմինարների շարք է անցկացնում մեր գործընկեր Թումո լաբերի սաների համար։ Լեւոնը հայրենիքում է Birthright [...] Read More

Վերապատրաստում և դասավանդում Հունաստանի Արևմտյան Ատտիկայի համալսարանում, Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում

Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More

Ներդրումային կոմիտեի փորձագետները ներկայացնում են լոգիստիկ կենտրոնների զարգացման ռազմավարությունը

Հունիսի 5-ին Ագրոթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հերթական նիստը, որին, բացի Դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ Ներդրումային կոմիտեի փորձագետների խումբը, ՀԱԱՀ ռեկտորը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորները, ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի պատասխանատուները։ Ներդրումային կոմիտեի փորձագետ, ծրագրերի ղեկավար  Ռուբեն Սարուխանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության պատվերով գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծման ռազմավարության մշակման աշխատանքների [...] Read More

ԱՈՒԿ-ում առաջին անգամ ավարտական աշխատանքներ պաշտպանեցին

Առաջին անգամ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի բակալավրիատի պատմության մեջ ավարտական կուրսի ուսանողներն ավարտական աշխատանքներ պաշտպանեցին։ Մինչ այդ հանձնում էին երկու համալիր պետական քննություններ։ Ուսանողները հանդես եկան շատ հետաքրքիր գործարար գաղափարներով՝ հեռու կաղապարներից։ Ոմանք ցուցադրեցին արտադրանքի նմուշներ, որոնք պատրաստել էին ավարտական աշխատանքների թեմաներով։ Հանձնաժողովը, որը նախագահում էր ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ [...] Read More

Արման Խոջոյանը ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ հունիսի 2-ի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ, պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը։ ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի պաշտոնում առաջադրվեց եւ խորհրդի՝ նիստին ներկա անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվեց խորհրդի անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության [...] Read More

Վերապատրաստման միջազգային շաբաթ իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ծրագրի շրջանակում մայիսի 22-ից 26-ը Տուշայի համալսարանում կազմակերպվող միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցում էին շուրջ հարյուր պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մակեդոնիայից, Բութանից, Թուրքիայից, Ալբանիայից եւ այլ երկրներից, ընդ որում ամենամեծն ու ներկայացուցչականը ՀԱԱՀ պատվիրակությունն էր։ Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, հանդիպման առաջին օրը նախատեսված էր մասնակից համալսարանների ներկայացումներին։ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրել [...] Read More

Նշվեց Կաթի համաշխարհային օրը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ/WFP) հայաստանյան ներկայացուցչության հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս հետաքրքիր ու գեղեցիկ օրվա տոնակատարության մասնակիցների թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար [...] Read More

Գիտխորհուրդը դոցենտի գիտական կոչում շնորհեց եւ ընտրեց ամբիոնի վարիչների

Գիտական խորհրդի երեկվա՝ մայիսի 31-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցը, իսկ օրակարգային երկրորդ հարցով կազմակերպվեց ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների մրցույթ՝ այս տարվա ապրիլի 28-ի հայտարարության համաձայն։ Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ ներկայացնելով դոցենտի գիտական կոչմանը հավակնող երկու եւ ամբիոնի վարիչի [...] Read More