Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում, բուն գինու արտադրությունից զատ, իրականացվում են նաեւ տարբեր բնույթի նախագծեր՝ հետազոտականից մինչեւ սոցիալական: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի հետ համատեղ իրականացվող «Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում [...] Read More
Նովոսիբիրսկի Սիբիրի սպառողական համագործակցության համալսարանը (СибУПК) բոլոր դասախոսներին, գիտնականներին, ասպիրանտներին և մագիստրատներին հրավիրում է մասնակցելու 2020 թ.-ի ապրիլի 21-24-ին կայանալիք «Տեխնոլոգիաները կրթության մեջ – 2020» թեմայով Միջազգային գիտամեթոդական գիտաժողովին։ Գիտաժողովի նպատակը կրթական գործունեության մեջ օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաների ներկայացումն է և մանկավարժական փորձի ընդհանրացումը: Գիտաժողովի մասնակիցների աշխատանքները քննարկելուց հետո պլանավորվում է գիտաժողովի նյութերից կազմել ժողովածու։ Ժողովածուի […]
Read More
Այսօր՝ հունվարի 14-ին Ագրարային համալսարանում տեղի ունեցավ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը` «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Պարոն Ուռուտյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական գործընթացի արդիականացմանը, ենթակառույցների ստեղծմանը, գիտական գործունեությանը եւ հոբելյանական 2020 թ.-ին սպասվող ծրագրերին: Ուսումնական գործընթացի առնչությամբ ռեկտորը առաջնային համարեց նոր բովանդակությամբ հագեցումը: 2019-ին անցում է կատարվել բակալավրիատի 4-ամյա կրթության համակարգին՝ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններին ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից․ Մաթեմատիկա Հայոց լեզու Օտար լեզու Ֆիզիկա Կենսաբանություն Քիմիա Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները Ագրարային համալսարանում, ինչպես նաև Սիսիանի, Վանաձորի և Շիրակի մասնաճյուղերում։ Հարցերի և գրանցման համար մինչև հունվարի 25-ը դիմել ք․Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 321 սենյակ [...] Read More
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության ուսանողուհի& Հռիփսիմե Մհերի Մուրադյան Ծնվել է՝ 06.01.1997թ. [email protected] Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության ուսանողուհի Կրթություն և վերապատրաստում 2005-2015թթ. սովորել և ավարտել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցը 2015թ. ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում » մասնագիտության 5-րդ [...] Read More
Հունվարի 14-ին, ժ. 11:00-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի մամլո ասուլիսը «Ագրարային համալսարանի 2019թ.-ի գործունեությունը. ձեռքբերումներ եւ նոր ծրագրեր» թեմայով: Read More
Հին կարծրատիպ է, չէ, որ ուսանողը քննաշրջանում մտահոգ տեսք պետք է ունենա, լավ ուսումնասիրած-սերտած հարցաշարի ու տոմս քաշելու բարդույթի բեռի տակ կքած, անժպիտ-անքուն: Չէ, տեսնել էր պետք, թե հունվարի 10-ին, ԳՏ-1 կուրսի ուսանողներն ինչ պայծառ ժպիտով էին դուրս գալիս համակարգչային սենյակից, որտեղ լրացրել էին անգլերենի թեստն (հիմնականում A1-2 մակարդակ) ու ստացել գնահատականը: Քննասենյակում են ուսումնական [...] Read More
Սուսաննա Պետրոսյանը ծնունդով ջավախքցի է: Իսկ դա նշանակում է ի սկզբանե աշխատասեր, կամային, նպատակասլաց լինել: Մանկավարժ ծնողներն էլ ջանացին, որ ընտանիքի երեք երեխան լավ հասկանան գիտելիքի, կրթության հարգը, արժեքը: Եւ բոլորովին պատահական չէ, որ բոլորն էլ իրենց մասնագիտության-գործի նվիրյալներ դարձան: Հիմա նույն ոգով մեծացնում է իր դուստրերին: Ասում են Լուսինեն արդեն ակնհայտորեն հետեւում է մայրիկի [...] Read More
TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ չորս ուսանողներ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 29-ը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» թեմայով վերապատրաստում են անցել Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսագիտական համալսարանում: Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչատրյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱՇ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Առաքելյանը, նույն ֆակուլտետի ԱԷԿ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2020 թվականը բոլորիդ օջախներում նշանավորվի հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի առողջության, սիրո, ներդաշնակության տարի: 2019 թվականի ընթացքում Ագրարարային համալսարանը բոլորիս համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ լուրջ առաջընթաց է գրանցել համալսարանի հեղինակության բարձրացման, ուսումնառության եւ [...] Read More