«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»
1. Օտարման առարկա գույքի տվյալները |
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։ link: https://docdro.id/EhvyR07 |
2. Մրցույթի կարգը և պայմանները |
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ link: https://docdro.id/kYmbL3q |
2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև դեկտեմբերի 17-ը, ժամը 17:00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։ |
2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 091566014 հեռախոսահամարով Լիլիթ Աթանայանին, Նիվա մեքենայի համար՝ 098483658 Էդիկ Ադումյանին: |
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։ |
2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով: Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, • « գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ», • ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ, • հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը, • Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):Ծրարին կից ներկայացվում է Անդորրագիրը: |
3. Մրցույթի արդյունքների ամփոփում |
3.1 Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից: |
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: |
3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին: |
3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը: |
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները |
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։ |
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։ |