ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հայտարարել է ստարտափերի հաջորդ մրցույթը

ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, Nation in Action հարթակի հետ համատեղ  հայտարարել է ագրոտեխնոլոգիական ստարտափերի արդեն 3-րդ մրցույթը, որը տեղի կունենա 2021թ․ փետրվարի 19-ին։ Նպատակը, ինչպես միշտ՝ նորարարական լուծումներով գյուղատնտեսության զարգացումը խթանելն է։

Ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանի խոսքով, մրցույթին կարող են մասնակցել նախասաղմնային, սաղմնային եւ հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 35․000 եվրո (մեկ թիմի հաշվով առավելագույն մրցանակը կկազմի12․500 եվրո)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։

Միջոցառման նպատակի, հայտերի լրացման, ներկայացումների կարգի եւ ժամանակացույցի վերաբերյալ եւ այլ մանրամասնւթյուններին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-startup-clash-2021-arm/?fbclid=IwAR0TJu-8BlWL2emhbFLFC1SS5Ks6sy42BT7Sdg0XJQLtFhgTiLKHipSrjGM։

Միջոցառումն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ EU-GAIA նախագիծն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։