Նորություններ

Շարունակվում են անասնաբույժների վերապատրաստման դասընթացները

ՀՀ Լոռու մարզպետարանի  նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների [...] Read More

Արտագնա դաս՝ ՀՀ գլխավոր դրամատանը  

ՀԱԱՀ «Ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները մարտի 9-ին «Դրամավարկային քաղաքականություն» առարկայի հերթական դասն անցկացրեցին ՀՀ գլխավոր դրամատան Այցելուների կենտրոնում: «Փողի «բնավորությունը» բացահայտելու և փողի առաջարկի ձևավորման մասին տեղեկություններ ստանալու հետաքրքրությունից դրդված՝ մագիստրոսներին միացել էին նաև ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ագրարային մենեջմենթ» 3-րդ կուրսի, «Հաշվապահական հաշվառում» 2-րդ կուրսի ու Ագրոբիզնեսի և տնտեսագիտության [...] Read More

Անգլերեն լեզվի դասընթաց ՀԱԱՀ-ի աշխատակիցների և ուսանողների համար

2019-2020 ուստարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի աշխատակիցները և ուսանողները: Դասընթացի տևողությունը 3 ամիս է։ ՀԱԱՀ-ի աշխատակիցների և ուսանողների դասընթացի վարձավճարի  50 %-ը սուբսիդավորվում է համալսարանի կողմից՝ կազմելով 10 500 դրամ (1 փուլի համար)։ Կարող եք գրանցվել մինչև մարտի 20-ը։ Հասցե՝ Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, [...] Read More

Գերմաներենի նախապատրաստական դասընթաց «Ագրարային մենեջմենթ» ծրագրի դիմորդների համար

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (պրակտիկա) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի գործընկերուհիներ եւ ուսանողուհիներ։ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, վերջին տասնամյակներում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհով մեկ՝ որպես կանանց տնտեսական, քաղաքական, աշխատանքային, հասարակական եւ այլ իրավունքների պաշտպանությանը նվիրված օր։ 2020-ի համար տոնի՝ միջազգային հանրության կողմից ընտրված կարգախոսն է՝ «Կարողունակ աշխարհը հավասար աշխարհն է»։ Այսպիսի կարգախոսները հրատապ կլինեն այնքան [...] Read More
haytararutyun

Հայտարարություն աճուրդի մասին

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մարտի 12-ին ժամը 14.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝  093/091 201604 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More

Ագրարայինի ճարտարագետները ծանոթանում են «ԲԱՐՎԱ» կենտրոնի աշխատանքներին

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, ամբիոնի դասախոսներ Արթուր Ալթունյանն ու Վոլոդյա Ասատրյանը օրերս հյուրընկալվեցին Արագոծոտնի մարզի Թալին քաղաքի «ԲԱՐՎԱ» ինովացիոն կենտրոնում։ Կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Արամ Վարդանյանը եւ աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին կենտրոնի գիտական մշակումները, ցուցադրեցին իրենց արտադրած բարձրտեխնոլոգիական սարքավորումները։ Ագրարայինի պատվիրակությունը մասնավորապես հետաքրքրությամբ ծանոթացավ հակակարկտային համակարգին, անձրեւների խթանման կոմբինացված [...] Read More

ՀԱԱՀ ուսանողուհին կմեկնի Իտալիա` ներկայացնելու իր նորարարական գաղափարը

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյանը կմեկնի Իտալիա՝ հանդես գալու իր գործարար գաղափարով, որը 2-րդ մրցանակային տեղն է գրավել ագրոբիզնեսի նորարարական ստարտափերի՝ օրերս կայացած մրցույթում: «Զարկ տալով ագրոնորարարություններին» մրցույթը համատեղ կազմակերպել էին Նոր տեխնոլոգիաների կրթական հիմնադրամը (NTEF) եւ Թեքնոլոջի ընդ սայընս դայնամիքս (TSD) ընկերությունը: Մարիամի եւ ՀԱԱՀ այլ ուսանողներից բաղկացած իր [...] Read More

Լինենք աչալուրջ, իսկ խուճապի պատճառներ չկան. ՀԱԱՀ ռեկտոր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ: Ինչպես արդեն հայտարարվել է, ՀԱԱՀ-ում այս շաբաթ դադարեցվել է ուսումնական գործընթացը՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշումը:  Այն վերաբերում է ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակիցներին: Հասանելի տեղեկատվությունը վկայում է, որ թե՛ Առողջապահության համաշխարհային [...] Read More

Մեկ շաբաթով դադարեցվում է ուսումնական գործընթացը

Հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությունը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1 շաբաթով ուսումնական գործընթացը դադարեցնում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, Շիրակի Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջում և հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։ Հետագա քայլերի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Read More