Ագրարային գիտության, արտադրության եւ կրթության ինտեգրման թեմայով միջազգային գիտաժողով

2021թ.-ի հունիսի 17-18-ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում տեղի կունենա «Գիտության, արտադրության եւ գյուղատնտեսական կրթության ինտեգրումը՝ արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացման պայմաններում» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով:

Կազմակերպիչներն են՝ Կոստանայի Մ. Դուլատովի անվան ճարտարագիտա-տնտեսագիտական համալսարանը, «Ագրարային կրթության միջազգային ակադեմիա» միջազգային հասարակական կազմակերպությունը, «Տեխնոսֆերայի նորարարական զարգացում. կրթություն, հետազոտություններ, տեխնոլոգիաներ» միջազգային հարթակը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից անասնաբուժական բժշկագիտության պաթոֆիզիոլոգների ընկերակցությունը:

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են.

1. Գյուղատնտեսությունը՝ պետության պարենային անվտանգության ​​համակարգի հիմքն է. 2. Ինտեգրման գործընթացները և դրանց դերը ԱԱՀ համակարգում. տեսություն և պրակտիկա. 3. Հողագործության և բուսաբուծության գիտակրթական աջակցություն. 4. Անասնաբուծության և անասնաբուժության խնդրահարույց հարցերը. 5. Արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսական արտադրանք. 6. Տեղեկատվական և թվային տեխնոլոգիաները և դրանց կիրառման առանձնահատկությունները գյուղատնտեսական արտադրության մեջ. 7. Տեխնոսֆերայի անվտանգությունը ագրոարդյունաբերական համալիրում:

Գիտաժողովին մասնակցության եւ հոդածների ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ մասնակցության հայտին կարող եք ծանոթանալ այստեղ: