Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների [...] Read More
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան [...] Read More
ՀԱԱՀ պատմության թանգարանի տնօրեն Սյուզաննա Փիլոսյանը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ. հունիսի 10-ին թանգարանում բացվեց անվանի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակի փոքր «կտավի» այս առինքնող, խորիմաստ, նրբագեղ պլաստիկայով աչքի ընկնող գործերը, որ փոքր քանակով են ներկայացված՝ տեղի սղության բերումով, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի: Շախիկյանի աշխատանքներից տպավորված էին նաեւ պրոռեկտորներ [...] Read More
Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից: «Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: [...] Read More
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More
Հունիսի 10-ին ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր հանդիպում վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանների աշակերտների ծնողների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի միջեւ: Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ եւ հետապնդում էր ապագա դիմորդների/ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների հետ գործընկերային կապերի հաստատման նպատակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վարժարանի մի [...] Read More
Դավիթ Պիպոյանն է՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Սննդամթերք սպառողների սարսափը եւ արտադրողների հոգեառը: Լսում ես նրան (ի դեպ՝ միշտ մեծ հետաքրքրությամբ) ու գալիս ես միակ եզրակացության, որ ճիշտը չուտելն է... Բայց այդպես չի լինում: Ուրեմն հետեւողականորեն-բծախնդրորեն պետք է հոգանք առկա մարտահրավերները մեղմելու մասին: Իսկ մարտահրավերները շատ են՝ մթերք արտադրող ձեռնարկությունների [...] Read More
Սիրով տեղեկացնում ենք, որ 2021 թ-ի նոյեմբերի 9-10-ը տեղի են ունենալու «Ապրանքների շրջանառության և աշխատանքի ոլորտի արդյունավետությունը» համաժողովը և «Գիտության և պրակտիկայի միությունը. ապրանքագիտության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողովը։ Համաժողովներին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերը ուղարկել [email protected] կամ [email protected] էլ․ հասցեին․ Դիմում Հոդված Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 10-ը։ [...] Read More
Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ [...] Read More
Այսօր՝ հունիսի 9-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ընդգրկում է համատեղ գործունեության մի շարք ուղղություններ: Ռեկտոր Ուռուտյանը տեսչական մարմնի հետ մեկնարկող գործակցությունը բարձր գնահատեց, մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում կանաչ տեխնոլոգիաների զարգացման, տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործման, տեսչական մարմնի համար համապատասխան մասնագետների պատրաստման, ուսանողների [...] Read More



