Նորություններ

Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները շարունակվում են հեռակա ուսուցման տարբեր խմբերում

Հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները շարունակում են դիպլոմային աշխատանքների առցանց պաշտպանությունը։ Հունիսի 17-ին հերթը Բույսերի պաշտպանություն մասնագիտության 12 եւ Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտության 17 շրջանավարտներինն էր։ Երկու բավարար, երկու գերազանց եւ ութ լավ գնահատականները լավ արդյունք է։ Քննական հանձնաժողովը, որում ընդգրկված էին նաեւ ոլորտի բազմափորձ գիտնական-խորհրդատուներ, ընդհանուր առմամբ գոհ են բույսերի [...] Read More

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2021

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Բեռլինի Տեխնիկական համալսարանի հետ, հինգ ամսով հրավիրում է Բեռլին` մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրին: Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 [...] Read More

Վանաձորի մասնաճյուղում ավարտվեցին դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները

Ավարտվեցին  Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 2019-2020 ուստարվա ավարտական 6-րդ կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների (նախագծերի) առցանց  պաշտպանությունները: «Գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի  փորձաքննություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացում» մասնագիտության շրջանավարտ կուրսի աշխատանքների առցանց պաշտպանությունից հետո վերջին ակորդը  «հնչեցրին»  «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ»  մասնագիտության ուսանողները: Հարկ է նշել, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը դրական գնահատեց բոլոր շրջանավարտների աշխատանքները: ՀԱԱՀ-ի հանրույթը, միանալով Վանաձորի մասնաճյուղի ղեկավարության [...] Read More

Միջազգային ամառային դպրոցից մերոնք պատվով «վերադարձան»

Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած Միջազգային ամառային դպրոց 2020-ի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստումը բավականաչափ արդյունավետ է եղել ՀԱԱՀ-ի շուրջ 20 դասախոսների, մագիստրանտների և ուսանողների համար: «Միջազգային 10-րդ ամառային դպրոցի ծրագիրը վերաբերում էր ագրարային գիտության զարգացման 14 կարերորագույն ուղղություններին։ Տնտեսագիտական ուղղվածությամբ գործում էին 3 դպրոց՝ Կանաչ էկոնոմիկա, Ագրոտուրիզմ եւ Ագրոբիզնես: Դասընթացներին մասնակցում էին 274 մասնակից 10 երկրների [...] Read More

Մեկնարկել է գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահների հավաստագրման նպատակով վերապատրաստման դասընթացը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 12-ին սկսեց գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների համար 5-օրյա վերապատրաստման առցանց դասընթացը։ Գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված՝ հավաստագրման նպատակով կազմակերպվող դասընթացը կառավարության՝ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակում է։ Ողջունելով վերապատրաստման առաջին պարապմունքի մեկնարկին տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների 15 ղեկավարներին, պարոն Ուռուտյանը [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2020-2021 ուստարվա հեռակա ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա  առարկայից։ Դասընթացներն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները Ագրարային համալսարանում, ինչպես նաև Սիսիանի, Վանաձորի  մասնաճյուղերում։ Հարցերի և գրանցման համար մինչև հունիսի 25-ը զանգահարել (012) 58-58-28,  (095) 52-17-53 հեռախոսահամարներով, նաև կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Read More

Երիտասարդ գիտնականների համագործակցության նոր հիմքեր Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի հետ

ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի Կենսաբանության եւ կոնսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը հունիսի 10-ին մասնակցել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած երիտասարդ գիտնականների «Երիտասարդ գիտնականների երկխոսություն․ գիտական զրույցներ» 2-րդ միջազգային համաժողովին` հեռավար եղանակով։ Իր զեկույցում նա ներկայացրել է Հայաստանի բնական ռեսուրսները, անդրադարձել դրանց հարակայուն կառավարման վիճակի վերլուծությանն ու հիմնախնդիրներին, ինչպես նաեւ խոսել դրանց դերի [...] Read More

Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի հունիսի 22-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More