Հարգելի դիմորդ. մեկնարկում է ընդունելության 2-րդ փուլը

Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ընդունում է դիմում-հայտերը սույն թվականի  հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ( մինչև ժամը 17։00-ն)

Կարող են դիմել՝
1.Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած դիմորդները,
2․Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
3․ Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

4․ Զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։

Դիմորդները երկրորդ փուլով կարող են  դիմել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար։