Սեպտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր ստորագրեց կաթնամթերքի արտադրության առաջատար ընկերություններից մեկի՝ «Չանախ» ՍՊԸ տնօրեն Արտակ Բունիաթյանի հետ: Համալսարանի եւ ընկերության միջեւ գործակցության՝ հուշագրով նախատեսված ընդհանուր ծավալում առանձնանում է ուսանողների փորձուսուցումը: Փոխադարձ հետաքրքրություն եւ հեռանկարային գործակցություն խոստացող այս հնարավորության համար պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց պարոն Բունիաթյանին՝ իր լավ բարեկամին եւ ոլորտի առաջընթացի ջատագով գաղափարակցին, [...] Read More
Ագրարայինը վերջին տարիներին համարձակորեն իրազեկեց, որ ոլորտում առաջիններից մեկն է անցնում դուալ կրթության: Համարձակորեն, որովհետեւ կարծրատիպերն ամենքին չի հաջողվում հաղթահարել: Մեզ հաջողվեց եւ առաջին քայլերն արդեն արված են: Քայլեր, որոնք հաստատապես շարունակական են լինելու: Քոլեջի ԳՏ-2 կուրսի ուսանողները դուալ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում՝ դասախոս Բելլա Գրիգորյանի ղեկավարությամբ, խաղողագործություն առարկայից փորձուսուցում անցկացրին, մասնակցեցին բերքահավաքին: Նոյեմբերին [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկում է «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում հայտարարվում է փորձագետների ներգրավման մրցույթ: ՀԱԱՀ-ը նոր մագիստրոսական ծրագիրը նախաձեռնել է՝ ելնելով Հայաստանում եւ տարածաշրջանում ագրոտեխնոլոգիաների կրթական ու հետազոտական գերազանցության կենտրոն դառնալու իր առաքելությունից: Նորարարական հերթական կրթական ծրագրի հեղինակը ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն է, որը Ագրարային համալսարանի թիմին է [...] Read More
Այս տարվա հունվարին ՀԱԱՀ-ի եւ ԵՄ՝ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ապրիլին Ակունքի մեր տնտեսությունում առաջին անգամ փորձարկվել է նախագծի շրջանակում համալսարանին նվիրաբերված գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքը: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ի Ուսուցման կանաչ կենտրոնում բույսերի թռչող պաշտպանի հնարավորություններին ծանոթացավ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց բավականին [...] Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ սկսում է «Համակարգչային (հաշվողական) գյուղատնտեսություն հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» հետազոտական նախագիծը՝ ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը հիմնվել է Հայաստանում իրականացվող նոր հետազոտական նախագծերում միջազգային առաջնակարգ գիտնականներին որպես գլխավոր հետազոտողներ ներգրավելու նպատակով: FAST-ի եւ [...] Read More
Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնում գիտաարտադրական փորձուսուցման հաշվետվություններն էին ներկայացնում Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա մասնագիտության չորրորդկուրսեցիները, որոնց հիմնական մասը ուսումնառության այդ կարեւոր փուլն անցկացրել էր «Սպայկա» ՍՊ ընկերությունում (մասնագետների գնահատմամբ՝ երկրում եւ տարածաշրջանում ՊԳ ոլորտում արտադրություն իրականացնողների առաջատարն է), ոմանք՝ մեր համալսարանական ջերմատանը: Ամբիոնի վարիչը՝ գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանը ուսանողներին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ փորձուսուցման գնահատականի [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկանատը խոր ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է ֆակուլտետի սիրված ու վաստակաշատ դասախոս, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆիոդր Բագրատի Ադամյանը։ Այս լուրը ցավով ընդունվեց ոչ միայն ֆակուլտետի իր գործընկերների, պարոն Ադամյանի նախկին ուսանողների, այլեւ համալսարանի ամբողջ հանրության կողմից: Տասնամյակների իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում պարոն Ադամյանը հեղինակել է 75 գիտամեթոդական աշխատանքներ, [...] Read More
Մարիամ Միրանյանը սովորում է Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսում: Կանգնած է եղել «Սերունդ» գինու ստեղծման ակունքներում: Բախտ է ունեցել ականատեսն ու մասնակիցը լինելու այդ մեծ, հետաքրքիր արարումի: Spirit of Armenia համահայկական փառատոնի երեք օրն էլ Մարիամը անդադար եղել է տեղում՝ Անգլիական այգում, իր կուրսընկերուհու՝ Աննա Մելքոնյանի հետ դիտարկել, ուսումնասիրել է այցելուների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է 2021-2022 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակը։ Ցուցակը կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ։ Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More



