Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում ուսանողներն ու աշխատակիցները պատեհություն ունեին բանախոսություններ լսելու աշխատանքային իրավունք (Հասարակական գիտությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Ավագյան) եւ հարկային վարչարարություն (Ագրարային էկոնոմիկայի աբմբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյան) շատ արդիական եւ կարեւոր թեմաներով: Ինչպես մեկնարկի խոսքում նկատեց Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան (հիշատակված երկու ամբիոնն էլ այս կառույցում են), տ.գ.թ. Հրաչյա Գրիգորյանը՝ դասախոսությունների [...] Read More
Թեստավորման փուլում գտնվող մագիստրոսական ծրագրեր՝ մշակված T-GREEN նախագծի շրջանակում, եւ դրանց համապատասխանեցումը նոր օրենսդրական զարգացումներին «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի ավարտական կարեւոր միջոցառումը՝ Մագիստրոսական կրթական ծրագրերի փորձարկման արդյունքների քննարկման աշխատաժողովը, տեղի ունեցավ 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը Պորտոյում՝ Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում։ Աշխատաժողովին մասնակցում էին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ [...] Read More
Հասարակական գիտությունների ամբիոնը սիրով տեղեկացնում եւ հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային իրավունք» թեմայով բաց դասախոսությանը: Դասախոսությունը կվարեն Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քրիստինե Ավագյանն ու Ագրարային տնտեսագիտության ամբիոնի դասախոս Մարտին Հովհաննիսյանը։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 12-ին, ժ․ 12-ին։ Հանդիպման վայրը՝ 2-րդ մասնաշենք, 302 լսարան` «Կանաչ» ընթերցասրահ։ Read More
Դեկտեմբերի 9-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարինե Մալխասյանը, նույն ամբիոնի դասախոս Կարինե Մնացականյանը երկրորդ կուրսեցիների հետ հանդիպման էին հրավիրել մեր բուհի շրջանավարտ Իշխան Սարգսյանին, որն իր անձնական հրաշալի փորձ-օրինակով եկել էր վկայելու, որ մեր բուհը աշխատաշուկայում մրցակցային կայուն հենք է տալիս իր սաներին, ամուր հող՝ [...] Read More
ՀԱԱՀ Հրատարակչական բաժինը տեղեկացնում է․ Դեկտեմբերի 12-ին, ժամը 14։00-ին Ագրիթեք լսարանում տեղի կունենա «Գիտական պարբերական․ հանրահռչակում եւ վարկանիշավորում։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան հոդվածների հրապարակում» թեմայով սեմինար-քննարկում։ Այն կվարի գիտական ամսագրերի առաջմղման փորձագետ Աշոտ Գեւորգյանը։ Read More
Նարե Կիվրանյանը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում է սովորում եւ ներկայում ուսումնաարտադրական փորձուսուցում է անցնում ԱմիրյանՎետ կլինիկայում։ Փորձուսուցումն ավարտվելու է դեկտեմբերի վերջին, սակայն Նարեն շարունակելու է աշխատել Հայաստանի առաջին մասնավոր կենդանաբուժական կլինիկայում (հիմնադրվել է 1994 թ․)․ այստեղ նրան աշխատանք են առաջարկել։ «Ուզում եմ, որ Դուք էլ, ինչպես եւ մենք, ձեր ուսանող եւ [...] Read More
Չսերտեցինք, դասեր չքաղեցինք, չուզեցինք սովորել-լսել-հասկանալ-պաշտպանված լինել: Եւ երեկ էլ՝ դեկտեմբերի 8-ին, փոքր դահլիճում հավաքվածների շարքերում կային մեծ ու փոքրեր՝ ուսանողներ եւ դասախոսներ, որ չկամեցան ըմբռնել ասելիքի ողջ կարեւորությունը: Մինչդեռ, որքան անհրաժեշտ էր: Մեր տարածաշրջանը հազարամյակներ շարունակ եղել ու մնում է երկրաշարժի գործուն գոտի: Այս աղետի մասին ճապոնացիներն ասում են. երկրաշարժի´ց չեն մեռնում մարդիկ, այլ վատ [...] Read More
ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի՝ դեկտեմբերի 5-ի հերթական նիստը նախագահող տնօրենի պաշտոնակատար, գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը նշեց, որ կենտրոնի հաշվետվությունների թվերը արագ են հնանում։ Եւ դա հրաշալի է ու խոսուն: Նշանակում է կենտրոնն աշխատում է, կենսունակ է, հարաճուն՝ գիտական ձեռքբերումների իմաստով: Առաջին մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցող հաշվետու նիստին մասնակցում էր ամբողջ գիտական աշխատակազմը: [...] Read More
Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 17–21-ը վերապատրաստվել եմ Պորտուգալիայի Էվորայի համալսարանում։ Այցը ներառում էր ճանաչողական եւ մասնագիտական հանդիպումներ՝ հնարավորություն տալով ծանոթանալու համալսարանի պատմական միջավայրին եւ գիտական հնարավորություններին։ Էվորա քաղաքը, որտեղ գտնվում է համալսարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածք է։ Համալսարանն աչքի է ընկնում իր պատմական շենքերով, եւրոպական դասական ճարտարապետությամբ եւ [...] Read More
Վերջին շրջանում՝ 2025 թ․ հոկտեմբերից սկսած, հայաստանյան կրթական հաստատությունների, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ թիրախավորվում են WhatsApp (հազվադեպ նաեւ՝ Viber) հարթակներում։ Հարձակումն իր բնույթով սոցիալական ինժեներիա է, որի մասին ավելի վաղ զգուշացում էր տարածել նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։ Կիբերհանցագործները թիրախավորել են նաեւ Ագրարային համալսարանը․ նախ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ապա պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանի, Հրաչյա Ծպնեցյանի, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր [...] Read More



