Նորություններ

Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։ Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More

Դիտարկումներ արտերկրում ուսանելու անգնահատելի փորձի մասին

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Ուզում եմ ՀԱԱՀ կայքի ընթերցողներին եւ հատկապես ուսանողներին հաղորդակից դարձնել իմ տպավորություններին եւ փորձին, որ ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Որոշակի դժվարություններից եւ [...] Read More

Փնտրվում են փափուկ հմտություններ դասավանդողներ

«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ V4 փորձի փոխանցումը» Visegrad+ նախագծի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը փնտրում է ՀԱԱՀ հինգ աշխատակիցների, որոնք ոչ հեռու ապագայում կիրականացնեն փափուկ հմտությունների վերապատրաստումներ ներքին եւ արտաքին շահակիցների համար։ Նախագծի շրջանակում կստեղծվի հինգ մոդուլ․ հաղորդակցման հմտություններ, քննադատական ​​մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների եւ ժամանակի կառավարում, թիմային աշխատանք։ Թեկնածուներին ներկայացվող [...] Read More

Էրազմուս+-ի լեհական հյուրը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Յագելոնյան համալսարանի դասախոս՝ տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Քրիստոֆ Բերբեկային, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա հետաքրքրության ոլորտներն են՝ բնապահպանական կայունություն, հանրային քաղաքականություն և կանոնակարգեր, ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորում, ֆինանսական հոսքերը ջրային ոլորտում։ Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և [...] Read More

Դասավանդման հնարավորություն Թեսալիի կիրառական գիտությունների համալսարանում (Հունաստան)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Թեսալիի կիրառական գիտությունների համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ անտառագիտության և պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Դիտարկումներ միջազգային ուսանողի կյանքից

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Այժմ կկիսվեմ իմ տպավորություններով և փորձով, որը ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Հոկտեմբերի սկիզբն էր։ Ֆրանկֆուրտի Օդանավակայանից դուրս եկա, դիմավորող չկար, իսկ համալսարանի [...] Read More

Հուշագիր եւ շրջայց Վարդենիսի քոլեջի ուսանողների եւ ղեկավարների հետ

Մարտի 29-ին ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը գործակցային հուշագիր ստորագրեց Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանի հետ։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել դասախոսների վերապատրաստմանը, համատեղ գիտական ու հետազոտական ծրագրերի  եւ փորձաքննությունների իրականացմանը, գիտաարտադրական փորձուսուցումների անցկացմանն առնչվող եւ հարակից այլ աշխատանքներ։ Պրոռեկտոր Մինասյանը, ողջունելով քոլեջի ղեկավարներին, հակիրճ անդրադարձավ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, քոլեջից [...] Read More
study in armenia

Էրազմուս+-ի հերթական հյուրը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Թեսալիի կիրառական գիտությունների համալսարանի (Հունաստան) պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Վրահնակիսին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա գիտահետազոտական հետաքրքրության ոլորտներն են արոտավայրերի կառավարումը, զարգացումը և էկոլոգիան, ֆլորիստիկ բազմազանության քանակականացումը, ագրոանտառային տնտեսությունը, արոտավայրերի վիճակը և առողջությունը, պահպանվող տարածքների կառավարումն ու մոնիտորինգը: ՀԱԱՀ-ի կողմից հենց նա էր ընտրվել այցի համար, [...] Read More

Դասընթաց զգայուն տեխնոլոգիաների հետազոտությունների ռիսկերի թեմայով

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական ​​համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։ Գիտական համայնքի [...] Read More

Հացի արտադրություն եւ փորձաքննություն համալսարանի տարածքում

Սանիտարական փորձաքննություն մասնագիտության մագիստրանտները «Սննդամթերքի փորձաքննություն եւ վերահսկում» առարկայի մարտի 28-ի գործնական պարապմունքն անցկացրեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում: Թեման հացի փորձաքննությունն էր: «Սննդամթերքի որակի վերահսկման ժամանակ շատ կարեւոր է հսկողությունը մթերքի ստացման յուրաքանչյուր փուլում: Ուստի ակնհայտ է նաեւ արտադրական գործընթացին փորձագետի անմիջական մասնակցության կարեւորությունը: Այդ շղթան մագիստրանտները կարողացան պահպանել գործնական դասի ընթացքում»,- նշում [...] Read More