Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։

Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով,https://europa.eu/europass/en)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  7. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. ապրիլի 10-ը:

Օգտակար հղումներ․

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի մասին օգտակար տեղեկություն ուսանողների համար՝ https://erasmus-ka107.webs.upv.es/ և http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html

Ակադեմիական տեղեկատվություն և դասընթացների սահմանափակումները http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html

Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR2sbT9FHrek3refRIP-8GY_KLR0-vWpdoIwJUXJgYgYgPhyxOwiJJthi28

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին կամ գրել [email protected] հասցեին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ՝ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։