Այսօր՝ փետրվարի 23-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայությամբ կայացավ ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայի բացումը: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին Ագրարային համալսարանի ուսանողական եւ դասախոսական հանրույթին՝ հերթական նորարարական ենթակառույցի շահագործման առթիվ: Նախարար Դումանյանը մասնավորապես բարձր գնահատեց թե այս եւ թե Ագրարային համալսարանում շարք մտած այլ [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 19-20-ը կայացած դասընթացը վերաբերում էր ջերմատնային մշակաբույսերի արտադրությանը, գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման առանձնահատկություններին, ինչպես նաեւ հատապտուղների (ազնվամորի, մոշ) ու ոչ ավանդական բարձրարժեք որոշ մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիային: Դասընթացավարները գյուղատնտեսության ոլորտի բազմափորձ մասնագետներ են՝ ՀԱԱՀ [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող & Ղարիբյան Վահե Հովհաննեսի Ծնվել է՝ 2001 թվականի մարտի 2-ին [email protected] Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2007-2016 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 125 հիմնական դպրոցը 2016-2019 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը 2019 թվականին ընդունվել և այժմ սովորում է Հայաստանի ազգային [...] Read More
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ 2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում: Երկու տոների խորհուրդը ներկաներին յուրովի մատուցեցին գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա [...] Read More
Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝ հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների, հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների, խմորի մշակման եղանակների, հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության, դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների, բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների, արտադրությանը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More
Այս տարի ևս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել անգլերենին գերազանց տիրապետող ՀԱԱՀ դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարևոր է, քանի որ մասնակցիները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ և հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն [...] Read More
ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։ «Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։ Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։ [...] Read More
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը փետրվարի 19-ին Սիներջի բիզնես կենտրոնում կայացած՝ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատոր/դեմո օրվա շրջանակում անցկացված ստարտափ թիմերի մրցույթի ժյուրիի կազմում էին: Չորս ամիս տեւած ինկուբացիոն փուլից հետո եզրափակիչ էին դուրս եկել 8 թիմեր: Կազմակերպիչն ու համակարգողը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն է եւ դրա անխոնջ համադրող Հովհաննես Երիցյանը: Մրցույթն իրականացվում [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ բոլոր աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More