Նորություններ

Ուսումնական գործընթաց. Երբ հասկանում ես առարկան՝ բոլոր նրբություններով

Երկուշաբթի: 1-2-րդ ժամի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, բայց ժպտերես, շողուն աչուկներով պարմանուհին դասախոսի հետ արդեն կանգնած է լաբորատորիայի շեմին: Ակնհայտորեն սրտատրոփ սպասում է դասին: Մարիա Գեւորգյանն է` ՊՄՏ-1 կուրսից: Հարցնում եմ. «Ինչո՞ւ, ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»: - Բուհի հարցում՝ ընտանիքում ուղղորդեցին: Բայց հիմնական դպրոցում քիմիա լավ չէի սովորել: Մեր համալսարանի վարժարանում շատ արագ [...] Read More

Կոտայքցի դպրոցականները բացահայտում են ագրարային մասնագիտությունների գրավչությունը

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 2-ին Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի, իսկ մարտի 7-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտները այցելել են համալսարան: Հանդիպումները համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես միշտ, անցել են ջերմ մթնոլորտում: Կոտայքցի դպրոցականները տպավորված էին այն ամենից, ինչ տեսան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնից, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի լաբորատորիայից, Գարեջրի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Ագրարային համալսարանի, համագործակցող կազմակերպությունների սիրելի կին աշխատակիցներ, ուսանողուհիներ, Հայաստանի կին ֆերմերներ եւ գյուղաբնակ սիրելի կանայք։ Ուրախալի է, որ Մարտի 8-ը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհում, իսկ մեզանում մշտապես եղել է ամենասիրելի տոներից մեկը՝ տնտեսական, քաղաքական, հասարակական երանգավորումից զատ ունենալով նաեւ մեր մայրերին, քույրերին, կանանց ու գործընկերուհիներին մեծարելու գեղեցիկ ավանդույթի ուժ։ Հատկապես կարեւոր [...] Read More
vardan-vardanyan

Վարդանյան Վարդան Ալեքսանի

ՀԱԱՀ Ա․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար& Վարդանյան Վարդան Ալեքսանի Ծնվել է՝ 1966 թվականի մարտի 25-ին [email protected] ՀԱԱՀ Ա․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Կրթություն և վերապատրաստում 2012թ. վերապատրաստում, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան 2009թ. մասնակցություն, դասընթաց, ագրարային կրթության բարեփոխման ծրագրով, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, ԱՀԿՄԿ 2007թ. մասնակցություն, աշխատաժողով, Ֆուլդայի համալսարանի պրոֆեսոր Յանսենի ղեկավարությամբ [...] Read More

Համագործակցում ենք. Ամերիաբանկը լայն հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար

Այս ուսումնական տարվա ընթացքում Ամերիա բանկի՝ տաղանդների ներգրավման թիմի ներկայացուցիչները (այդ խմբում է նաեւ մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Թագուհի Աբրահամյանը) այցելեցին Ագրարային համալսարան: Նպատակը մեկն է՝ բարձրացնել ուսանողների տեղեկացվածության աստիճանը, պատմել երիտասարդությանը միտված ծրագրերի մասին: Անվճար կամ վճարովի փորձուսուցում, Ամերիա-սերունդ ծրագիր, նոր-թարմ մտքերը կյանքի կոչելուն միտված՝ մինչեւ  3 մլն դրամի չափով դրամաշնորհային հարթակ: Ծրագրում են [...] Read More

Արցախից տեղահանվածների համար դասընթացները Սիսիանում շարունակվում են

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 26-27-ը կայացած դասընթացը վերաբերում էր ինտենսիվ այգեգործությանն ու կաթնամթերքի արտադրությանը: Դասընթացավարներն էին գյուղատնտեսության ոլորտի հայտնի փորձագետ, ՀԱԱՀ դոցենտ Արա Հովհաննիսյանը եւ Սիսիանի մասնաճյուղի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վերգինե Ավագյանը: Դոցենտ Հովհաննիսյանը դասընթացի մասնակիցներին [...] Read More

«Իմ ագրոբիզնեսը», որ դարձավ արցախցի երիտասարդներինը

Մարտի 3-ին ավարտվեց «Իմ ագրոբիզնեսը» դասընթացը արցախցի երիտասարդների համար: «Ֆինանսների հասանելիություն» թեմայով վերջին դասընթացից հետո, որն անցկացնում էր ՀԱԱՀ երիտասարդ հետազոտող դասախոս Արման Տոնիկյանը, մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը: Դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին: Մինչ այդ, արցախցիները, որոնց թվում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, ուսումնասիրել են բիզնես սկսելու, թթու կաթնամթերքի եւ պանրի, գինու, հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի [...] Read More

«Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը»

Հարգելի ուսանողներ եւ աշխատակիցներ, Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտն անցկացնում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի հետեւանքով վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի [...] Read More

ՀԱԱՀ գիտնականներն ու ագրոթեք ստարտափ մրցույթի հաղթողները լուծումներ են առաջարկում ֆերմերներին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը մարտի 2-ին ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկան «Գյուղատնտեսական նորարարական լուծումներ» խորագրով բիզնեսը բիզնեսին ձեւաչափով աշխատաժողովին, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ «Զարթոնք» հանգստյան տան Ուսուցման եւ վերապատրաստման նորարարական «Ագրոճամբար» կենտրոնում: Աշխատաժողովի  նպատակն էր միջին եւ խոշոր այգետերերին, ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացնել Հայաստանում [...] Read More

Բակալավրիատի եւ քոլեջի ուսանողները մասնակցում են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացին

Մարտի 1-ին ՀԱԱՀ ընթերցասրահում մեկնարկեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական (պիլոտային) դասընթացը, որի բացմանը մասնակցում էին ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավար Նարեկ Քրուզյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանը: «Ներգրավված քաղաքացի» դասընթացը վարում են նույն ամբիոնի դասախոսներ Հասմիկ Սիմոնյանը, Արուսյակ Ղարիբյանը եւ ՈԳԱ կենտրոնի մասնագետ Արմինե Զաքարյանը։ [...] Read More