Ուսման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  մագիստրանտի 2 տեղի մրցույթ  2022-23 ուս․ տարվա  2-րդ կիսամյակում 4 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններ կատարող եւ անգլերենին (B2) տիրապետող այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2023 թ․-ի գարնանը։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ մագիտրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 10-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։