Դասավանդման հնարավորություն Տուշայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում   (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության և անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաև դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի տեսակն անգլերենով (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 7-ը։

Անհրաժեշտ հղումներ՝

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։