Քսան տարի է ինչ UNESCO-ի հովանու ներքո միջազգային գիտական եւ մերձգիտական հանրությունը նշում է Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրը։ Այսօր ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, տեղի են ունենում գիտության արժեւորման, հանրայնացման եւ գիտության հանդեպ հասարակական գիտակցության բարձրացման նպատակ հետապնդող տարատեսակ միջոցառումներ, փորձ է արվում ոլորտում ներգրավված մարդկանց ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացնել ի նպաստ խաղաղության [...] Read More
Նոյեմբերի 8-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հավաքվել էին հայաստանյան բուհերի միջազգային կապերի պատասխանատուները՝ քննարկելու բուհերում ներառականության վիճակը, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ փոխանակելու այս ոլորտում եղած լավագույն գործելակերպերն ու քաղված դասերը։ Հանդիպումը բացեց եւ ներկաներին Էրասմուս+-ի 2021-2027 թթ․ ծրագրային ուղղություններին ու հայաստանյան առաջին կանչի արդյունքներին հաղորդակից դարձրեց Հայաստանում Էրասմուս+-ի համակարգող Լանա Կառլովան՝ մասնավորապես ներկայացնելով ԵՄ եւ ասոցացված [...] Read More
2022-2023 ուսումնական տարում Ագրարային համալսարանում ներդրվեց աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպը։ Սա, ըստ էության, ուսանողների փորձուսուցման նոր մշակույթ է, որ առաջին անգամ է կիրառվում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Առաջինը աշխատանքային կիսամյակ անցկացրեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները․ մյուս ֆակուլտետների ուսանողների կիսամյակը շարունակվում է։ ՀԱԱՀ-ի բարեփոխված ուսումնական պլաններով նախատեսված 4-ամսյա աշխատանքային կիսամյակը հաջողություն գրանցեց մի շարք առումներով։ Համագործակցող ընկերությունները, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական եւ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում (մարտ-հուլիս) Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: [...] Read More
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում կայացավ «Դասական կաթնամթերք եւ պանրագործություն» դասընթացը։ Հնգօրյա դասընթացի տեսական մասը վարում էին Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Ալիսա Գրիգորյանը, Մերի Բաղդասարյանը, Նառա Չատինյանը եւ Անահիտ Սարոյանը, գործնական պարապմունքները՝ «Բալահովիտ» ՈւՓՏ գլխավոր տեխնոլոգ Արտյոմ Երանոսյանը։ Դասընթացի մասնակիցները սովորեցին պատրաստել պանիր, թթվասեր [...] Read More
Եվրամիությունից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-28-ը դասավանդման նպատակով այցելել եմ Պորտուգալիայի Ավեիրոի համալսարան: Ավեիրոյի համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, ունի 16 ֆակուլտետ, բակալավրիատի 56, մագիստրոսական 96 (այդ թվում 4-ն անգլերեն լեզվով) եւ դոկտորական 52 (10-ն անգլերեն լեզվով) կրթական ծրագիր, ավելի քան 15500 ուսանող, 20 հետազոտական ստորաբաժանում, մոտ 450 գիտնական-հետազոտողներ։ Համալսարանում սովորում կամ [...] Read More
Նոյեմբերի 4-ին եւ 5-ին Գիտխորհրդի դահլիճում անցկացվեց ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի ուսանողների 6 թիմ։ Մրցույթին նախորդել է ինկուբացիոն ծրագիր-փորձուսուցումը, որի ընթացքում ուսանողները մշակել են իրենց լուծումները։ Միջոցառման համակազմակերպիչներն էին Instigate եւ Pinsight ընկերությունները։ Կազմակերպիչները նախապես դիմել [...] Read More
Սիրահարների այգում իսկական բերքի տոն էր՝ աշնան գույներով հագեցած, առատ եւ…անվտանգ սննդամթերք: Միակ «թերությունն» այն էր, որ սակարկելու հարկ ու «տեղ» չկար, քանզի ամեն ինչ վաճառվում էր շուկայականից ցածր գներով: Էլ ի՞նչ սակարկես… «Գեղարքունիքի բերք ու բարիքի» փառատոնը նախաձեռնել էին ԵՄ եւ Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» #EU4Sevan ծրագրի շրջանակում՝ համայնքի [...] Read More
Ի՞նչ կմնա ինձնից հետո, կկուն լեռներում եւ թխկիի տերեւները աշնանը… Ռյոկան 18-րդ դարի ճապոնացի բանաստեղծի խոսքերը բնաբան դարձրինք, որովհետեւ փիլիսոփայորեն ճշմարտացի են, անքննելի, անվիճելի: Մեզնից հետո մեր տնկած-խնամած ծառերն են մնալու… Նոյեմբերի 5-ը համապետական ծառատունկի օր էր, եւ, բնականաբար, ագրարայինցիները առաջամարտիկներից էին: Ինչպես միշտ: Մեր թիմի աշխատանքները համակարգում էր Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Հենց [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները շարունակական կապի մեջ են մարզային դպրոցների աշակերտների, ղեկավարության եւ ուսուցիչների հետ։ Վերջին շաբաթներին մարզային ինտենսիվ այցելությունները այդ կապի ամրապնդման, պոտենցիալ դիմորդներին Ագրարային համալսարանի՝ մասնագիտական հետաքրքիր կարիերա նախանշող կրթական ծրագրերին ծանոթացնելու նպատակ են հետապնդում։ Վերջին շրջանում մերոնք այցելել են Հրազդանի թիվ 1, 10, 13, Չարենցավանի, Աբովյանի թիվ 4, Աղավնաձորի, Ոսկետափի, Արտաշատի, [...] Read More



