Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական դաշտային գործնական պարապմունքի նշանակետը Արմավիրի մարզի Հովսեփյանների տնկարանն էր, որտեղ նրանք այցելեցին հուլիսի 30-ին։ Գործնական պարապմունքը նվիրված էր տնկարանի ձեւավորման բաժնի դաշտերում եւ սորտային մայրուտներում փորձորոշման առանձնահատկություններին։ Այս առումով ձեւավորման բաժնի 2-րդ դաշտում ներկայացվեցին ծիրանենու, դեղձենու, սալորենու տնկիների փորձորոշման կատարման կարգը՝ այն ձեւաբանական առանձնահատկությունները, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Պարոն Ուռուտյանը մասնակցել է Կիրառական եւ գյուղատնտեսական տնտեսագիտության ընկերակցության տարեկան խորհրդաժողովին (AAEA 2022), որը կայացավ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, Կալիֆորնիայի նահանգի Անհայմ քաղաքում։ Նա համատեղ զեկույց է ներկայացրել Վայոմինգի համալսարանի Գյուղատնտեսական կիրառական տնտեսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի նախկին դասախոս Վարդգես Հովհաննիսյանի եւ ՀԱԱՀ շրջանավարտ, Վայոմինգի համալսարանի մագիստրանտ [...] Read More
Մեր երկրում բուհերից առաջինն Ագրարային համալսարանն էր, որ ուսումնական պլանները թարմացնելու, ավելի արդիականացնելու նպատակով չորրորդ կուրսի առաջին կիսամյակը փորձուսուցման շրջան դարձրեց: Համոզված ենք, որ այս քայլի շնորհիվ մեր շրջանավարտներն ավելի մրցունակ կդառնան աշխատաշուկայում: Եւ դա օրինաչափ կլինի, որովհետեւ տեսական գիտելիքները կիրառելու, գործնական հմտություններով զինվելու անփոխարինելի շրջան կլինի: Դեռեւս մարտ ամսից փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ [...] Read More
«Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում եռօրյա փոխանակման այցով Թբիլիսիում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը եւ Կարիերայի զագացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Անի Հովակիմյանը։ Այցի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել այցելելու Վրաստանի ագրարային համալսարան, Պանրի եւ Ֆերմերների [...] Read More
Ուշադրություն!!!! Բոլոր այն դիմորդները, ովքեր 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգ ընդունվելու համար գրանցվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախապատրաստական դասընթացներին, սույն թվականի օգոստոսի 2-ին ժամը 09:30-ին պետք է լինեն ՀԱԱՀ -ի վարժարանում, որը գտնվում է Կորյուն 19 հասցեում: Read More
Ագրարայինում դասական իմաստով արձակուրդային շրջան չի լինում: Միշտ որեւէ դասընթաց, վերապատրաստում, արտերկրի գործընկերներին հանդիպելու, փորձը փոխանակելու հնարավորություն կա: Եւ այս ընթացքը գերազանց է: Իսկապես, ինչպե՞ս կարող են գիտնականն ու մանկավարժը արձակուրդ գնալ, «քնով ընկնել»: Չէ որ միշտ որոնելու, սովորելու, իմացության-տվյալների «պաշարները» լավարկելու անհրաժեշտություն կա: Իսկ բուհը այդ հնարավորությունն ընձեռում է՝ ներս ու դրսում: Երեկ, հուլիսի [...] Read More
Այս «լրատվամիջոցն» այժմ էլ մի նոր հոդված է հրապարակել՝ «Ագրարային համալսարանը մեղադրում է ԿԳՄՍ-ին», երեւի իր խմբագրի կարծիքով «խոսուն» վերնագրով։ Նման եզրակացության համար Yerkir.am-ը որպես հիմք է ծառայեցրել ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի Medialab.am-ի հետ զրույցի այն հատվածը, որտեղ ասվում է․ «Եթե դիմորդների 20 տոկոսից պակասն է կարողանում հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, ապա [...] Read More
ՀԱԱՀ-ի բակալավրիական, մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաեւ համալսարանի քոլեջներն այս տարի ավարտեց 996 ուսանող։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ղեկավարության, ուսանողների եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ ջերմորեն ողջունելու եւ շնորհավորելու մեր բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մերձավորներին՝ ուսումնառության այս փուլն ավարտելու եւ մասնագիտական կյանք ոտք դնելու կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, հենց ձեր ուսումնառության տարիներին, ձեր աչքի առջեւ Ագրարայինն [...] Read More
Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները, անտեսելով ամռան տապը, ինտենսիվ ժամանակացույցով շարունակում են գործնական պարապմունքները տարբեր մարզերի առաջավոր տնտեսություններում։ Հուլիսի 16-ին նրանք այցելեցին Արագածոտնի մարզի ArLeAM ընկերության ինտենսիվ այգիներ՝ պալմետային, ցածրաճ պատվաստակալների վրա պատվաստված պտղատու ծառերով եւ կաթիլային ոռոգման համակարգով։ Գործնական պարապմունքներն անցկացվեցին ծիրանենու, խնձորենու եւ տանձենու այգիներում։ Հայաստանում սորտային տիպիկությամբ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է 2022-2023 ուստարվա բակալավրի առկա ուսուցման վճարովի և անվճար ուսուցման թափուր տեղերի ցանկը։ Ցանկը կարող եք տեսնել սեղմելով այստեղ։ Read More