«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ եւ հեղինակային խմբեր:

Մրցույթի անվանակարգերն են՝

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,

  1. Ճարտարագիտական գիտություններ,
  2. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
  3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաեւ` ռազմական գիտություններ),
  4. Մանկավարժական գիտություններ։

Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 2-ը ներառյալ:

Մրցույթի մանրամասները՝ այստեղ ։