Չիթչյան Ժիրայր Տիգրանի
գյուղ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
ՀԱԱՀ, V մասնաշենք, 201, 202, 204, 205, 206, 212, 213, 214, 405, 407, 412, 414 սենյակ - (+37412) 52- 36-78, (+37412) 52-53-65, (+37412) 52 92 72, ներքին՝ 2-13, 3-92, 3-25, 3-84, 3-72, 2-62
- [email protected]
ՀԱԱՀ ռեկտորի 2022թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ համալսարանում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ու Անասնաբուծության ամբիոնները վերամիավորվեցին և ստեղծվեց Մորֆոլոգիայի և կենդանագիտության նոր ամբիոն:
Տարիներ շարունակ Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի նախկին ամբիոնի դասախոսները զբաղվել են գիտական ու հետազոտական լուրջ գործունեությամբ. համակողմանիորեն ուսումնասիրվել են գոմեշի տարբեր օրգան-համակարգերի համեմատական անատոմիան, Կովկասյան գորշ ցեղի, այնուհետև` Երևանյան և Լեգհորն ցեղերի հավերի մորֆոլոգիան, համալիրների պայմաններում տավարի մատղաշի շարժողական օրգանների անատոմիական փոփոխությունները, իսկ հետագայում՝ հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղի` Արագածի և Մարտունու տիպերի ոչխարների անատոմիան:
Հետազոտվել են տարբեր կենդանիների հյուսվածքների և օրգանների հետվնասվածքային վերականգնման խթանման հարցերը, թռչունների և կաթնասունների որոշ օրգանների էմբրիոգենեզը, ինչպես նաև հղի կովերի կարանկուլակատլեդոնային կապը և հետծննդյան շրջանում ըկերքի պահման պատճառներն ու կանխարգելումը: Ուսումնասիրվել են նաև գաղտնի մաստիտով հիվանդ կովերի կաթնագեղձերի ախտաբանական փոփոխությունները:
Արժեքավոր հետազոտություններ են կատարվել շան բնական ստամոքսահյութի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկությունների որոշման ուղղությամբ, պարզաբանվել են հյութի կենսաբանական ու բուժման նշանակությունը և կիրառման ուղղվածությունը:
Հետազոտվել են միկրոտարրերի ֆիզիոլոգիական և ախտաբանական ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա, ինչպես նաև մոլիբդենի, կոբալտի, պղնձի կենսաբանական և մեծ դոզաների ազդեցություններն օրգան-համակարգերի ֆունկցիաների վրա:
Ամբիոնի դասախոսների ուժերով տարիների ընթացքում հրատարակվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, եռալեզու անատոմիական բառարան, հազարավոր գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև թարգմանվել են բազում դասագրքեր:
Վերջին տարիներին պրոֆ. Ն․Խ․ Գրիգորյանի ղեկավարությամբ ամբիոնի դասախոսները, ասպիրանտները հետազոտել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հարմարվողականությունը, բնական դիմացկունությունը կերակրման և պահվածքի տարբեր պայմաններում` օնտոգենեզի ընթացքում: Արդյունավետ հետազոտություններ են կատարվել ոչխարների տարբեր ցեղերի վրա, մշակվել են ադապտացման մեխանիզմները նախալեռնային և լեռնային գոտիներում:
Այդ հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել և հրատարակվել են հանրապետական և արտասահմանյան միջազգային հանդեսներում և գիտաժողովներում:
Նախկին Անասնաբուծության ամբիոնում կատարվել են բազմաթիվ գիտաարտադրական աշխատանքներ, այդ թվում` Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի ստեղծման և կատարելագործման, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման, անասնապահության նորագույն արտադրատեխնոլոգիական խնդիրների, նախիրի և հոտի վերարտադրության լուծումների, ինչպես նաև բնական ռեսուրսները (բենտոնիտային կավ, ցեոլիտ, տրավերտին) կենդանիների համար որպես հանքային լրացակեր օգտագործելու ուղղությամբ:
Ամբիոնի մի շարք դասախոսներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում են գիտական թեմաներ։ Ամբիոնի երիտասարդ գիտնականները զբաղվում են հանրապետություն ներկրված տավարի բարձրարժեք ցեղերի մթերատու և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություններով, նաև մեղվաբուծության հիմնախնդիրներով:Սերտորեն համագործակցում են անասնապահական տոհմային և առաջատար տնտեսությունների հետ` իրականացնելով նախիրի և հոտի տոհմային մթերատու հատկանիշների կատարելագործման, բուծման, վերարտադրության, պահվածքի նոր և առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման աշխատանքներ:
Գյուղական համայնքների մանկապատանեկան ակումբներում «Ագրոբիզնես անասնապահությունում» ծրագրի շրջանակում իրականացվում է պատանի ֆերմերների ուսուցում, անցկացվում են մրցույթներ, շնորհանդեսներ /Ամքոր/: Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի /UNDP/, Ռազմավարական զարգացման գրասենյակի ՀԿ/ՌԶԳ/-ի, ICARE- ի, GIZ և այլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բարձրորակ և անվտանգ մթերքների ստացման, կենդանիների բարեկեցության, ինչպես նաև կլիմայի փոփոխման հետ կապված անասնապահության խնդիրներին, ինչպես նաև օրգանական անասնապահությանը: Ամբիոնը ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող «Խելացի անասնաշենք» ծրագրի համակարգողն է։ Այս և նման այլ հարցերի շուրջ հանրապետության բոլոր մարզերի առաջավոր ֆերմերների հետ խորհրդատվական աշխատանք են տանում ամբիոնի դոցենտներ՝ Տ․Չիթչյանը, Ա․Ազիզյանը, Զ․Փամբուխչյանը:
Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնը ՀԱԱՀ-ի մի շարք մասնագիտություններում սովորողների ուսումնական գործընթացն իրականացնում է՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ, ուսումնական պլանները հնարավորինս համապատասխանեցնելով արտերկրներում նման մասնագիտությունների համար գործող ուսումնական պլանների հետ, որպեսզի համալսարանի կողմից թողարկված մասնագետների դիպլոմները հետագայում ընդունելի լինեն աշխարհի շատ երկրներում և համալսարանի շրջանավարտները պահանջված լինեն գործատուների կողմից։
Ամբիոնին կից գործող գիտաուսումնական թանգարանը եզակի է շատ պետությունների նմանատիպ թանգարանների շարքում: Այնտեղ ցուցադրված են 4000-ից ավելի տարբեր օրգան-համակարգերին վերաբերող եզակի ցուցանմուշներ՝ կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների կմախքներ, խրտվիլակներ, ներքին օրգաններ, տարբեր բնույթի բնածին շեղումներ և հետաքրքրություն ներկայացնող այլ դիդակտիվ նյութեր:
Շուրջ 90 տարիների ընթացքում հավաքագրված ծավալուն նյութերը, որպես անգնահատելի արժեք, ներկայացված են թանգարանային բազմաթիվ և բազմաբնույթ ցուցանմուշների տեսքով. կենդանատեսակների, ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների կմախքներ (360 հատ), խրտվիլակներ (250 հատ), բոլոր օրգան-համակարգերին վերաբերող տարբեր բնույթի բազմաթիվ պատրաստուկներ (1385 հատ), յուրահատուկ անոմալիաներ (25 հատ), ֆորմալինի լուծույթներում սևեռված կենդանիների, թռչունների դիակներ, դիակամասեր, առանձին օրգաններ (1500 հատ), մուլյաժներ (150 հատ), հնագիտական նմուշներ (50 հատ), ախտաբանաանատոմիական պատրաստուկներ (250 հատ):
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Գրիգորյան Նշան Խաչատուրի – անասնաբուժ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
- Մխիթարյան Ռազմիկ Սարգսի – կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
- Գրիգորյան Աշխեն Գրիգորի – անասն․գիտ.դոկտոր, դոցենտ
- Կոբելյան Սուրիկ Խաչիկի – անասն․գիտ.դոկտոր, դոցենտ
- Չիթչյան Տիգրան Ժիրայրի – գյուղ․գիտ․թեկն․, դոցենտ
- Միրզոյան Մարգարիտա Գառնիկի – կենս.գիտ.թեկն., դոցենտ
- Աղաջանյան Աննա Գեյիմի – անասն․գիտ.թեկն., դոցենտ
- Վարդանյան Լիաննա Վալտերի – անասն․գիտ.թեկն., դոցենտ
- Հարությունյան Արթուր Սարգսի – գ.գ. թ., դոցենտ
- Փամբուխչյան Զորիկ Սլավիկի – գ.գ.թ., դոցենտ
- Ազիզյան Արևիկ Վաղիկի – գ.գ.թ., դոցենտ
- Պողոսյան Գայանե Արիստակեսի – գյուղ․գիտ․թեկն․, ասիստենտ
- Ադամյան Աստղիկ Ժորայի – մասնագետ
- Կարախանյան Հասմիկ Վլադիմիրի – մասնագետ
- Ռշտունի Նաիրա Դերենիկի – մասնագետ
- Ջիլավյան Արմինե Ռոբերտի – մասնագետ
1-ին կիսամյակ
Դասավանդվող առարկաներ
ԱՌԿԱ
Անասնաբուծություն
Անասնաբուծության հիմունքներ
Կենդանիների կերակրում
Գյուղատնտեսության հիմունքներ
Հումքի ստացման տեխնոլոգիա
Անատոմիա 1
Ֆիզիոլոգիա
Հյուսվածաբանություն, բջջաբանություն, սաղմնաբանություն
Ախտաբանական անատոմիա
ՀԵՌԱԿԱ
Անասնաբուծություն
Անասնաբուծության հիմունքներ
Գյուղատնտեսության հիմունքներ
Անասնապահական ֆերմաների մեքենայացում
Հումքի ստացման տեխնոլոգիա
Ֆիզիոլոգիա
Գ/կ ֆիզիոլոգիա
Էթոլոգիա և բիոէթիկա
Հերձում և դատաանասնաբուժական փորձաքննություն
ՔՈԼԵՋ
Կենդանիների մաշկի և դրա ածանցյալների կառուցվածքը և ֆիզիոլոգիան
Կենդանիների հենաշարժիչ համակարգի անատոմիան ու ֆիզիոլոգիան
Կենդանիների մարսողական, շնչառական և միզա-սեռական օրգանների անատոմիան ու ֆիզիոլոգիան
Կենդանիների արյունատար և ավշային համակարգերի անատոմիան ու ֆիզիոլոգիան
Կենդանիների նյարդային համակարգերի և ներզատիչ գեղձերի անատոմիան ու ֆիզիոլոգիան
Անասնաբուծության հիմունքներ
Մսի և մսամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Ձուկ, ձկնամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Միս, մսամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Կաթ, կաթնամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Ձու, ձվամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Սննդային ճարպերի ապրանքագիտական բնութագիրը
Տարբեր տեսակի կենդանիների մատղաշների պահվածքի և խնամքի պայմանները
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԱՌԿԱ
Բիզնես նախագծերի կառավարում /կամընտրային/
Գիտական նախագծերի կառավարում /կամընտրային/
Բիոէթիկա
Ակադեմիական գրագիտություն և գիտական մեթոդաբանություն
Անասնաբուծություն
Կենդանիների էթոլոգիա
2-րդ կիսամյակ
ԱՌԿԱ
Անասնաբուծ․ հիմունքներ
Անատոմիա-2
Ախտաբանական ֆիզիոլոգիա
Էթոլոգիա և բիոէթիկա
Ռադիոկենսաբանություն /կամընտրային/
Հերձում, դատական փորձաքննություն
ՀԵՌԱԿԱ
Կենդանիների կերակրում
Գ/Կ կերակրում սննդի համակարգեր
Ապրանքագիտություն
Անասնաբուծ. հիմունքներ
Անատոմիա 2
Ընտանի կենդանիների մորֆոլոգիա
Ռադիոկենսաբանություն /կամընտրային/
Ախտաբանական ֆիզիոլոգիա
ՔՈԼԵՋ
Ձվի և ձվամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Կաթի և կաթնամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Ձուկ և ձկնամթերքներ ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Սննդային ճարպերի ապրանքագիտական բնութագիրը
Անասնաբուծության հիմունքներ
Թռչունների հիվանդ.բուժումը և կանխարգելումը
Խորհրդատվական ծառայությունների մատուցման ձևերը
Կենդանիների մորֆոլոգիա /կամընտրային/
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԱՌԿԱ
Կենդանիների կերակրման սկզբունքները
Օրգանական կենդանաբուծություն
Սելեկցիայի մոդելավորում և կենդանիների բուծման ծրագրեր
Կենդանական ծագման մթերքի որակի կառավարում
Անասնաբուժական օրենսդրություն /կամընտրային/
Անասնաբուծական արտադրանքի որակի կառավարում և սերտիֆիկացում
Հիստոպաթոլոգիա
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ՀԵՌԱԿԱ
Անասնաբուծական արտադրանքի որակի կառավարում և սերտիֆիկացում