Մանուկյան Ռուզաննա Ռուբենի
գյուղ.գիտ.դոկտ., պրոֆ.
Վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, I մասնաշենք, 314 սենյակ - (+37412) 52 37 72, ներքին՝ 3-65
- [email protected]
Իսկ Ընդհանուր երկրագործության ամբիոնը ժամանակին կազմավորվել է երկու` ընդհանուր երկրագործության ու հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնների միավորման արդյունքում:
1994թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո երկրագործության, հողագիտության և ագրոքիմիայի ամբիոնները միավորվեցին որպես Ընդհանուր երկրագործության ամբիոն, որը մինչև 2004թ.` ղեկավարել է պրոֆեսոր Ռ.Գ.Հարությունյանը, իսկ 2004-2019թթ․՝ գ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Ռ.Մանուկյանը:
Անցած տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է 1500-ից ավելի գիտական հոդված, 150-ից ավելի գիտահանրամատչելի գրքույկ, հիմնարար նշանակություն ունեցող 25 մենագրություն, 12 դասագիրք, 8 ուսումնական ձեռնարկ, 50-ից ավելի մեթոդական ցուցում:
Ամբիոնը հանրապետության` երկրագործության, հողագիտության և ագրոքիմիայի տարբեր հիմնախնդիրների պարզաբանմամբ զբաղվող գիտամեթոդական կենտրոններից է: Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են երկրագործության համակարգերին, մոլախոտերի կենսաբանական առանձնահատկություններին և դրանց դեմ պայքարի հարցերին, վարելահողերի ջրաֆիզիկական հատկություններին, հանրապետության հողային ծածկույթի ուսումնասիրությանը, հողերի մելիորացիային, մելիորացված սոդային, աղուտ-ալկալի հողերի կուլտուրականացմանը, դեգրադացված հողերի բարելավմանը, էրոզիայի զարգացման օրինաչափություններին և պայքարի միջոցառումներին, բույսերի սննդառության հիմնական օրինաչափություններին, հողերի ապահովվածությանը մատչելի սննդատարրերով, պարարտացման համակարգին:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները, առաջավոր փորձը գյուղատնտեսական արտադրության ոլորտում ներդնելու նպատակով ամբիոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են ֆերմերային տնտեսությունների, հողօգտագործողների հետ` ամրապնդելով գիտնական-հողօգտագործող կապը:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Պապինյան Վիգեն Արամայիսի – գ.գ.դ., դոցենտ
- Ղազարյան Հունան Ղազարի – գ.գ.դ., դոցենտ
- Ղուկասյան Համասփյուռ Գագիկի – գ.գ.թ., դոցենտ
- Հովհաննիսյան Ազգանուշ Վարդգեսի – գ.գ.թ., դոցենտ
- Մամաջանյան Սասուն Արշալույսի – գ.գ.թ., դասախոս
- Գրիգորյան Հովսեփ Էդուարդի – գ.գ.թ., դասախոս
- Շեկոյան Զարուհի Սերգեյի – դասախոս
- Միրզոյան Նարինե Պարույրի – ասիստենտ
- Նազարեթյան Արեգնազ Ռաֆիկի – ասիստենտ
- Ծերունյան Կատերինե Արտաշեսի – 1-ին կարգի լաբորանտ
- Հովհաննիսյան Մարինե Կոնստանտինի – 1-ին կարգի լաբորանտ
Դասավանդվող առարկաները
Երկրագործություն
Երկրագործության հիմունքներ
Մելիորատիվ երկրագործություն
Երկրագործություն, հողագիտություն ագրոքիմիայի հիմունքներով
Երկրագործության գոտիական համակարգեր
Հողագիտություն երկրաբանության հիմունքներով
Հողագիտություն
Հողագիտություն և լանդշաֆտագիտություն
Հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաներ
Գրունտային միջավայր հողագիտության հիմունքներով
Ագրոքիմիա
Օրգանական երկրագործության հիմունքներ
Գիտական հետազոտությունների հիմունքներն ագրոնոմիայում
Գիտաուսումնական մեթոդաբանություն
Ագրոօդերևութաբանություն