Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

Գագիկ Վարդանյան

Տնօրեն

Հետադարձ կապ

1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծված ինդուստրիալ տեխնիկումն ուներ երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում:

Այժմ քոլեջում գործում են ցերեկային և հեռակա ուսուցման յոթ մասնագիտություններ, որոնց շրջանավարտները կարող են աշխատել՝

Doroga

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (Ավտոտրանսպորտում)

  • կառավարիչ` տրանսպորտային փոքր կազմակերպության
  • տեխնիկ` ավտոտրանսպորտային փոխադրումների կազմակերպման
  • կարգավար`տրանսպորտային գործունեության
  • գործակալ` տրանսպորտային կազմակերպության
  • ծառայող` գրասենյակային, ուղեբեռի ուղեկցման:

Accountant-3-300x200

Հաշվապահական հաշվառում

  • հաշվապահ` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում
  • գլխավոր հաշվապահ` փոքր և միջին ձեռնարկություններում:

Մենեջմենթ /Կառավարում/

  • առևտրային բաժնի ղեկավար, աշխատակազմի կառավարիչ, մենեջեր
  • առևտրի խթանման կազմակերպիչ` մենեջեր
  • առևտրի կազմակերպիչ` մենեջեր:

clip_image002

Ապրանքագիտություն

  • կազմակերպիչ՝ ապրանքատեսակների զարգացման աշխատանքների
  • վերահսկիչ` սպասարկման կենտրոնի
  • համակարգող` վաճառքի և վաճառակետերի զարգացման աշխատանքների
  • վերլուծաբան` շուկայի ուսումնասիրությունների:

5

Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

  • տեխնոլոգ`կենդանիների ընդունման, սպանդի կազմակերպման
  • տեխնոլոգ` հումքի որակի, տեխնոլոգիական բոլոր գործընթացների հսկման և կատարման
  • համակարգող` օժանդակ բանվորների աշխատանքների
  • սպասարկող` հումքի, սարքավորումների, տարայի, տեխնիկական միջոցների նախապատրաստման և սանիտարահիգիենիկ վիճակի հսկման:

title

Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

  • սպառողական ապրանքների որակի փորձագետ, ապրանքագետ
  • ապրանքների համապատասխանության գնահատման մասնագետ
  • արտադրական կազմակերպության որակի հսկողության մասնագետ:

law-attorney-100682607-primary.idge_

Իրավագիտություն

  • դատական ակտրի հարկադիր կատարման ( ԴԱՀԿ) տեսուչ
  • դատարանի քարտուղար, նիստի քարտուղար
  • ապահովագրական գործակալության, նոտարական գրասենյակի ծառայող
  • փաստաբանական ծառայության աշխատակից:

Քոլեջն ապրում է եռուն հասարակական կյանքով: Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` ցերեկույթներ, հանդիպումներ, սպորտային մրցումներ: