
Արթուր Գրիգորյան
տնտ.գիտ.թեկնածու
Դեպարտամենտի պետ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
- (+374 10) 58-79-57
- [email protected]
Պատմությունը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտը (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը) հիմնադրվել է 2000թ., ՀԱԱՀ-ի, Տեխասի A&M համալսարանի, և ԱՄՆ գյուղդեպարտամենտի գործակցային համաձայնագրի հիման վրա: Կենտրոնը ագրոպարենային համակարգի և հարակից ոլորտների համար պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ` անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով: 2010թ.-ից գործում է ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB)՝ տարածաշրջանում միակը, որը մասնագիտացված է Ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը առաջարկում է ագրոբիզնես մասնագիտության բակալավրական և մագիստրոսական ծրագրեր: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրական ծրագրի տևողությունը 2 տարի է և հիմնված է ՀԱԱՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում ուսումնառած բակալավրիատի առաջին երկու տարիների վրա։ Ուսումնական պլանները հիմնված են Տեխասի A&M համալսարանի գյուղատնտեսական տնտեսագիտության համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցումն իրականացվում է անգլերենով: Դասախոսները ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած մասնագետներ են, ինչպես նաև իրենց ոլորտներում կայացած ներկայացուցիչներ Շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ-ի դիպլոմ, ինչպես նաև Տեխասի A&M համալսարանի ավարտական վկայական:
2025թ. հունիսի դրությամբ ԱՈՒԿ-ի բակալավրիատն ավարտել է 549 ուսանող. ևս 146-ը ավարտել է մագիստրոսական ծրագիրը: Շրջանավարտներից մոտ 60-ը Վրաստանի Հանրապետությունից են: Ավարտելուց 3-4 ամիս անց շրջանավարտների ավելի քան 90 տոկոսն արդեն մասնագիտական աշխատանքի է անցնում:
ԱՈՒԿ-ն ապահովում է եզակի կրթական միջավայր, որտեղ արժևորվում են նախաձեռնողականությունը, ինքնուրույն աշխատանքը, ստեղծագործական մոտեցումն ու սեփական երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառումը լիարժեք աշխատանքային միջավայր է ստեղծում ուսանողների համար: Բակալավրական ծրագրի ուսանողների համար 4 ամսյա աշխատանքային պրակտիկայի կիսամյակի ընթացքում հնարավորություններ են ստեղծվում պրակտիկայի անցնել Հայաստանի խոշոր ագրոբիզնեսի կազմակերպություններում, ֆերմերային կազմակերպություններում, բանկերում և հասարակական կազմակերպություններում: ԱՈՒԿ-ի ուսանողները մրցակցային ակնհայտ առավելություններ ունեն ուսանողների փոխանակման և արտերկրում ուսումնառության ծրագրերին մասնակցելու առումով:
- ավարտած լինի ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի առաջին երկու կուրսերի ծրագիրը,
- ցուցաբերի անգլերենի բավարար իմացություն(B1 և ավել)
- Ներկայացնել հայտադիմումի ամբողջական փաթեթ
- Անցնել ընդունելության հարցազրույցը։ Հարցազրույցները անցկացվում են անգլերեն լեզվով։
- Մասնակցել անվճար ամառային դպրոցին և հաջողությամբ հանձնել քննությունները հետևյալ առարկաներից՝ գործարար անգլերեն, ագրարային տնտեսագիտություն և մաթեմատիկա։ ( Քննական առարկաները կարող են փոփոխվել ըստ ուսանողների պատրաստվածության)
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրի ուսման վարձը համապատասխանում է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսման վարձին
- Բակալավրի աստիճան
- Անգլերենի բավարար իմացություն (B1 և ավել) և համակարգչային հմտություններ:
- Նախընտրելի է բակալավրիատի ծրագրում ուսումնասիրած լինել տնտեսագիտական ոլորտի առարկաներ։
- Ներկայացնել հայտադիմումի ամբողջական փաթեթ
- Անցնել հարցազրույց։ Հարցազրույցները անցկացվում են անգլերեն։
- Մասնակցել անվճար նախապատրաստական դասընթացներին և հանձնել քննությունները։
- Երկու երաշխավորագիր դասախոսից կամ գործատուից, ով ծանոթ է ակադեմիական և/կամ մասնագիտական ձեռքբերումներին։
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի ուսման վարձը 1,320,000 դրամ է։
- Ժամանակակից ուսումնական ծրագիր՝ ամբողջությամբ անգլերեն լեզվով
- Բիզնեսին ուղղված մրցունակ կրթական ծրագրեր՝ համակցված տեսական և գործնական մոտեցմամբ
- Ուսանողակենտրոն և աջակցող կրթական միջավայր
- Ճկուն դասացուցակ, որը հնարավորություն է տալիս համատեղել ուսումը աշխատանքը
- Արդյունաբերության հետ ամուր կապեր՝ իրական փորձ և կարիերայի հնարավորություններ ապահովելու համար
- Փոքր խմբեր՝ անհատական մոտեցման և ուսանող–դասախոս սերտ համագործակցության համար
- Ընտանեկան մշակույթ՝ հիմնված ազնվության, պատասխանատվության, թիմային աշխատանքի և փոխադարձ հարգանքի վրա
- Երկու երաշխավորագիր դասախոսից կամ գործատուից, ով ծանոթ է ակադեմիական և/կամ մասնագիտական ձեռքբերումներին։
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի ուսման վարձը 1,320,000 դրամ է։
- Վերլուծական գրավոր հաղորդակցություն
- Կառավարչական տնտեսագիտություն ագրոբիզնեսում
- Ֆինանսական հաշվապահություն
- Բիզնես վիճակագրություն
- Մարքեթինգ և թվային կիրառություններ
- Բիզնես վերլուծություն
- Ֆինանսական կառավարում
- Գլոբալ սննդամթերքի մատակարարման շղթա
- Նախագծերի կառավարում
- Պահվածքային տնտեսագիտություն
- Ֆինանսական վերլուծություն
- Ագրոբիզնեսի ձեռներեցություն
- Թվային մարքեթինգ
- Ագրոբիզնեսի կառավարում
- Բիզնեսի վերլուծություն
- Ագրարային տնտեսագիտություն
- Ֆինանսների կառավարում
- Տեխնիկական գրավոր խոսք
- Բնական ռեսուրսների կառավարում
- Ձեռնարկատիրություն
- Կառավարչական հաշվապահություն
- Մարքեթինգի վերլուծություն
- Բիզնեսի էթիկա
- Ճշգրիտ գյուղատնտեսություն
- Վաճառքի տեխնիկա
- Հետազոտական մեթոդներ
- Ագրոբիզնեսի ռազմավարական կառավարում
- Ֆինանսական վերլուծություն
- Նախագծերի կառավարում
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ www.icare.am








