Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան)․ Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2023 թ․ գարնանային կամ 2024 թ․ աշնանային կիսամյակ) Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք [...] Read More
«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման մրցույթ, որին կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, որոնք սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի [...] Read More
Աշխատանքի նկարագրությունը. Օրգանական ուսանողական փորձացուցադրական տնտեսության համակարգողը պատասխանատու կլինի օրգանական գյուղատնտեսության գործունեության կառավարման համար, որը ծառայելու է որպես փորձացուցադրական տնտեսություն եւ ուսուցման գործընթացի օժանդակ ռեսուրս: Համակարգողը պատասխանատու կլինի տնտեսության բոլոր ասպեկտները վերահսկելու եւ համակարգելու համար, ներառյալ մշակաբույսերի պլանավորումը, ցանքը, տնկումը, ագրոտեխնիկական միջոցառումների կազմակերպումը, կազմակերպչական բնույթի աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ դասախոսների հետ կապի ապահովումը՝ տնտեսությունը արդյունավետ [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ապրիլի 28-ին մասնակցել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված համաժողովին, որն արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում նշվում է պետական մակարդակով։ Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում [...] Read More
Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): 2022 թվականից տոնը Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանը մշակել է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 10։30-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա [...] Read More
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործնականում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում [...] Read More
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց։ Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ մեղվաբուծության ոլորտում։ Ո՞վ կարող է մասնակցել․ ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։ Մեկնարկը՝ 2023 թ-ի մայիսի 12: Տեւողությունը՝ 28 ժամ: Մասնակցությունն՝ անվճար: Վայրը՝ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով մանր եղջերավոր կենդանիներ - խոյեր (2018-2020 թթ.) - 1000 դրամ, Խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր (2018 - 2019 թթ․) - 1250 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2023 թ-ի մայիսի 03-ին, [...] Read More
Եթե ցանկանում ես աշխատել դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիայի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտում եւ փնտրում ես հնարավորություն ձեռք բերելու տեսական եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ ժամանակակից լանդշաֆտային դիզայնի, դեկորատիվ բույսերի, կանաչապատման, ինչպես նաեւ բույսերի տնկման եւ խնամքի ագրոտեխնիկայի վերաբերյալ, ապա այս դասընթացը քեզ համար է: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University) եւ Օ2 գարդենս (Օ₂ Gardens) ընկերությունը «Հայաստանում աշխատուժի զարգացման» [...] Read More



