Եզակի հնարավորություն քոլեջների շրջանավարտների համար՝ առանց քննությունների ընդունվելու ՀԱԱՀ-ի բակալավրիատ՝ հեռակա ուսուցմամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտներին ընձեռված աննախադեպ հնարավորության մասին։

Նշված հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները (անկախ ուսումնական հաստատությունը ավարտելու տարեթվից), առանց ընդունելության քննություն հանձնելու, 2023 – 2024 ուսումնական տարում հնարավորություն կունենան ուսումը շարունակել Ագրարային համալսարանի բակալավրիատում՝ հեռակա ուսուցմամբ (ստորեւ ներկայացված աղյուսակում ընդգրկված մասնագիտություններով)։

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը ներառյալ, հետեւյալ վայրերում

  1. Երեւան քաղաքում՝ Տերյան 74, 1-ին մասնաշենքի 220ա սենյակ։ Հեռ․՝ 095-52-17-53, 012-58-58-28։
  2. Վանաձոր քաղաքում՝ Աբովյան 64, 1 հարկ 02 սենյակ։ Հեռ․՝ 091-87-36-87, 077-37-70-12։
  3. Սիսիան քաղաքում՝ Շիրվանզադե 7, 2-րդ հարկ, ընդունարան։

Հեռ․՝ 093-32-36-71։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը․

  • դիմում` ուղղված ռեկտորին,
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի եւ դրա ներդիրի պատճենը,
  • չորս լուսանկար (3×4 չափսի).
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Սիրով՝ ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  մասնագիտություններին, ուսման վարձերի չափերին եւ ընդունելության տեղերին, որոնցով 2023-2024 ուսումնական տարում թույլատրվում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների կրթության շարունակումը եւ գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների արհեստագործական ու միջին մասնագիտական մասնագիտություններին կարելի է ծանոթանալ այստեղ։