Ի գիտություն ՀԱԱՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգ եւ քոլեջ ընդունված առաջին կուրսեցիների

ՀԱԱՀ սիրելի՛ ուսանողներ, վարժարանի սաներ, դասախոսներ, վարչական աշխատակիցներ։

Շնորհավորում ենք Սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի, որը մեզ եւս մեկ քայլով կմոտեցնի մեր նպատակների ու երազանքների իրագործմանը, մեր պետության հիմնական ներուժի՝ մարդկային ռեսուրսի զարգացմանը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ առանձնահատուկ կերպով շնորհավորում ենք առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին, որոնք ընտրել են երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրոպարենային մասնագիտություններ։

Վաղը՝ սեպտեմբերի մեկին՝ ժամը 9:00-ին, Ագրարային համալսարանը գրկաբաց սպասում է իր բոլոր ուսանողներին:

  • ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի առաջին կուրս ընդունված ուսանողներին սպասում ենք սեպտեմբերի 1-ին, ժ. 9:00-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում:
  • ՀԱԱՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողներին սպասում ենք սեպտեմբերի 1-ին, ժ. 9:30-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի երրորդ հարկի փոքր դահլիճում (Գիտական խորհրդի նիստերի դահլիճ):

Բարի գալուստ Ագրարային համալսարան:

Բարի գալուստ նոր՝ 2023-2024 ուսումնական տարի: