Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա հայ ժողովրդի եւ Հայաստան պետության պատմության ծանրագույն էջերից մեկն էր, որ թերթեցինք պատմական կորուստներով՝ հաջորդիվ բախվելով բազում նոր մարտահրավերների՝ պաշտպանության, քաղաքականության, տնտեսության, ընդհուպ մինչեւ կրթության ոլորտներում։ Թշնամի պետությունների համատեղ սանձազերծած այդ աննախադեպ պատերազմում զոհված հազարավոր հերոսներից 44-ը մեր համալսարանի ուսանողներն էին։ Այսօր եւ միշտ [...] Read More
ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը՝ առաջարկում ենք ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը դիմել ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում եւ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթեր: Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք կհաղթահարեն բուհի [...] Read More
Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են Արցախից տեղահանվածների համար նախատեսված գյուղատնտեսության տարբեր թեմաներով դասընթացները։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում հերթական գործնական դասընթացի թեման էր՝ «Կաթի եւ կաթնամթերքի արտադրության կազմակերպում»։ Այն անցկացվեց «Մանվել Ամիրխանյան» ԱՁ-ում (որը տեղական շուկայում հայտնի է Մերի Կաթ ապրանքանիշով)։ Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն [...] Read More
Հաշվի առնելով Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ մի խումբ անձանց արձագանքը, որոնք չեն հասցրել գրանցվել նախապես հայտարարված ժամկետում, որոշում է կայացվել գրանցման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ըստ այդմ, դասընթացի մեկնարկը կտրվի ավելի ուշ՝ հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ կանցկացվեն 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտակա աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների [...] Read More
Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնը հաջողությամբ շարունակում է Շիրակի մարզի Կրաշեն համայնքում հիմնադրված այծաբուծական տոհմային տնտեսությունում տոհմային, տեխնոլոգիական, գենետիկական եւ կենսաքիմիական համալիր աշխատանքները։ Կենտրոնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանի գլխավորած ծրագրի շրջանակում իրականացվել է այծերի կերակրման, պահվածքի, զուգավորման եւ ծնի կազմակերպման, մատղաշի աճեցման եւ իրացման, հիգիենիկ պայմանների բարելավման, ծագումնաբանական, կենսաքիմիական [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել են Կենտրոնական բանկի եւ Ֆաբ լաբ Արմենիայի կազմակերպած «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» խորհրդաժողովին, որի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրա մշակույթի արժեքավորումն էր։ Խորհրդաժողովում ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց «Կիրառական գյուղատնտեսական հետազոտություններից դեպի գործողություն» թեման։ [...] Read More
ՀԱԱՀ Նոր Արեշի մասնաշենքում իր դռներն է բացել ՀԱԱՀ-ի արմատապես վերազինված, արդիականացված համալսարանական անասնաբուժական կլինիկան: Կլինիկան նախատեսված է ինչպես անասնաբուժական ծառայություններ մատուցելու, այնպես էլ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ մագիստրանտների կլինիկական ուսուցումը եւ գործնական հմտությունները զարգացնելու համար: Համալսարանական անասնաբուժական կլինիկայում կենդանիների ախտորոշման, շտապ օգնության, բուժման եւ այլ ծառայությունները մատուցում են ՀԱԱՀ փորձառու մասնագետները։ [...] Read More
Սիրելի՛ դիմորդներ և ծնողներ։ Փորձում եք կողմնորոշե՞լ ձեր երեխային մասնագիտության և համալսարանի ընտրության հարցում, ցանկանո՞ւմ եք ծանոթանալ ՀԱԱՀ-ի պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ընդունելության կարգին, բուհի ընձեռած կրթական հնարավորություններին, ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Այս ամենի մասին տեղեկանալու համար սիրով հրավիրում ենք Ագրարային համալսարան սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին։ Հասցե՝ Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 302 սենյակ` Կարիերայի [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցելու է «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» վերտառությամբ խորհրդաժողովին, որը կկայանա սեպտեմբերի 24-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Կրթության, գյուղատնտեսության, ձեւավորվող էկոհամակարգերի, նորարարությունների, քաղաքաշինության եւ այլ բնագավառներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրանց մշակույթի արժեքավորումը թիրախավորող այս խորհրդաժողովի կազմակերպիչը Դիլիջանում գործող Ֆաբ լաբ Արմենիա հարթակն է, որի առաքելության [...] Read More
Սիրելի ուսանողներ, գործընկերներ, բարեկամներ։ Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության համար այս օրը կարեւորագույն եւ առավել խորհրդաշատ տոներից մեկն է, որ վերջին 31 տարվա ընթացքում դիմավորել ու նշել ենք տարբեր տրամադրությամբ՝ համազգային ուրախության եւ, ցավոք, համազգային լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Այս տարի մեր երկրի Անկախության օրը դիմավորում [...] Read More