Դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա և լանդշաֆտային դիզայն անվճար դասընթաց

Եթե ցանկանում ես աշխատել դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիայի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտում եւ փնտրում ես հնարավորություն ձեռք բերելու տեսական եւ գործնական   գիտելիքներ ու հմտություններ ժամանակակից լանդշաֆտային դիզայնի, դեկորատիվ բույսերի, կանաչապատման, ինչպես նաեւ բույսերի տնկման եւ խնամքի ագրոտեխնիկայի վերաբերյալ, ապա այս դասընթացը քեզ համար է:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University) եւ Օ2 գարդենս (Օ₂ Gardens) ընկերությունը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա եւ լանդշաֆտային դիզայն» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:

Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝

  • լանդշաֆտային դիզայնում կիրառվող ծառաթփատեսակների եւ ծաղկաբույսերի, շրջակա միջավայրի պայմանների ազդեցությունները,
  • կանաչապատման ոճերի, կատեգորիաների ու տիպերի, տարբեր պայմաններում դրանց կիրառության առանձնահատկությունները,
  • լանդշաֆտային դիզայնի նախագծերի կառուցվածքի եւ առանձին բաժինների բովանդակությունը,
  • համակարգչային նախագծման եւ 3D մոդելավորման սկզբունքները,
  • բույսերի հիվանդությունների եւ վնասատուների, դրանց դեմ պայքարի միջոցառումները,
  • ծառաբույսերի տնկման, խնամքի, էտի, ձեւավորման առանձնահատկությունները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կմշակեն՝

  • նախագծեր 3D մոդելի կիրառմամբ,
  • ընտրված տարածքի համար լանդշաֆտային դիզայնի նախագծեր եւ  նախահաշիվ։

Դասընթացի մանրամասներ.

  • Ծրագրի տեւողություն՝ 12 շաբաթ, շաբաթը 4 օր, աշխատանքային օրերին 3-ական ժամ, շաբաթ օրը՝ 6 ժամ գործնական դաս Օ գարդենսում,
  • Մասնակցություն՝ անվճար,
  • Ձեւաչափ՝ հիբրիդային (առցանց եւ անցանց),
  • Անցանց դասընթացների անցկացման վայր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ք. Երեւան Տերյան 74) եւ Օ գարդենս (ք․Երեւան, Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8)։

Դասընթացի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք 0գարդենս ընկերությունում:

Ծրագիրը նախատեսված է շահառուների լայն շրջանակի համար եւ իրականացվելու է հետեւյալ ենթախմբերով՝

  • Նորեկներ՝ ոլորտում որեւէ փորձ չունեցող անձինք,
  • Ագրոնոմիական, էկոլոգիական, կենսաբանական ոլորտում կրթություն ունեցողներ,
  • Լանդշաֆտային դիզայներներ,
  • Ճարտարապետներ, ինտերիերի դիզայներներ եւ հարակից ոլորտի մասնագետներ,
  • Հողի եւ անշարժ գույքի սեփականատերեր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 1-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւը:

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։

Մեկ անձը կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099 21 73 53 հեռախոսահամարով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ հյուրընկալության ոլորտներում։