ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցման գործընկեր «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ի տնօրեն, գ.գ.թ. դոցենտ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալ դռները այս անգամ բացել էր Արցախից տարհանված բնակիչներին ընդունելու համար։ Հենց նա էլ վարում էր գործնական դասընթացը, որի ժամանակ ներկայացրեց կազմակերպության իրականացրած սեզոնային աշխատանքները, իր ստացած՝ գարու, հաճարի եւ ցորենի, Սյունիքի կլիմային հարմարված սորտերը։ Կազմակերպությունը մարզի ֆերմերներին մատակարարում է մաքրասորտ աշնանացան [...] Read More
Սեպտեմբերի 28-29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Գիտության եւ տեխնոլոգիայի միավորում 2022» երրորդ խորհրդաժողովին (STCC), որը համախմբել էր գիտակրթական հանրության եւ տեխնոլոգիական ստարտափների ներկայացուցիչների՝ քննարկելու գիտության վրա հիմնված տարածաշրջանային հանգույցի տեսլականը եւ ցուցադրելու գիտահետազոտական լաբորատորիաների եւ տեխնոընկերությունների հետազոտությունները։ Ռեկտոր Ուռուտյանի զեկուցումը նվիրված էր համալսարանների գիտահետազոտական բաղադրիչների բացառիկ կարեւորությանը։ Հայաստանում հետազոտող գիտնականների մեծամասնությունն աշխատում է տարբեր [...] Read More
«Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշման, ՀՀ Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի, ինչպես նաեւ քոլեջների պետական որակավորող հանձնաժողովների երաշխավորությունների եւ անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա, ՀԱԱՀ ռեկտորի հրամանով, 2021-2022 ուստարվա միջին մասնագիտական ուսումնական [...] Read More
Սեպտեմբերի 27-28-ը Պետական կառավարման ակադեմիայում հիբրիդային եղանակով տեղի է ունեցել Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։ Հանդիպման առաջին օրը հիմնական բանախոսը SMARTI ծրագրի համակարգող՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենն էր: Նա անդրադարձել է ծրագրի [...] Read More
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհի շրջանակում «Sunny School» («ԷԳԷԱ» ՍՊԸ) ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթաց: Դասընթացը իրականացվելու են շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ (ընդհանուր 30 դաս): Կարող են դիմել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները: Ընդունելությունը իրականացվելու է առցանց թեստի միջոցով: Դասընթացն իրականացվելու են լսարանային (անցանց) եղանակով Դավիթ Անհաղթի 10 հասցեում [...] Read More
Գաղտնիք չէ, որ ձկնաբուծությունը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, սննդային ապահովվածության եւ անվտնագության էական բաղադրիչներից մեկը: Իսկ ջուրն էլ, ընդհանրապես կյանքի ու արարման խորհրդանիշն է, միակ, անփոխարինելի, առանց այլընտրանքի: ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտն իրազեկում է, որ Ագրարային համալսարանը գլխավոր համակարգողը կլինի ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկող՝ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի, որոնց նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մագիստրանտի 2 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա 2-րդ կիսամյակում 4 ամսով Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են դիմել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններ կատարող եւ անգլերենին (B2) տիրապետող այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2023 թ․-ի գարնանը։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին եւ Ֆրեզնոյի ավագանու անդամ Մայք Կարբասիին։ Ինչպես ասաց պարոն Աբգարյանը, այցն Ագրարային համալսարան եւ հանդիպումը ռեկտորի հետ երկու նպատակ ունեին՝ բարեկամական եւ գործնական։ «Անշուշտ, առաջին հերթին ցանկություն ունեի հանդեպել Ձեզ հետ եւ սեղմել Ձեր ձեռքը որպես կրթության ու գյուղատնտեսության ոլորտների [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության եւ անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More