Category: Բոլոր նորությունները

Առցանց դասախոսություն Շուշիի տեխնոլոգիականի ուսանողների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ մեր գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների համար անցկացվել է մասնագիտական առցանց հանդիպումների շարք։ «Նորագույն տեխնոլոգիաները որպես ջերմատնային տնտեսություններում բարձր բերք ստանալու երաշխիք» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ․ գ․ թ․ Նաիրա Գասպարյանը: Բանախոսն անդրադարձել է ջերմատների [...] Read More

Դուալ ուսուցում․ անմոռանալի բաց դաս Վան Արդի ՍՊԸ-ում

Ապրիլի 19-ին Վան Արդի ՍՊԸ-ում տեղի է ունեցել Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ կրթական ծրագրով սովորող Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ խաղողի այգու խնամքի վերաբերյալ ուսուցողաճանաչողական բաց դաս, որը նախաձեռնել էր այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ., դոցենտ Բելլա Գրիգորյանը: Դասին մասնակցում էին նաեւ քոլեջի փոխտնօրենները, Բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More

Դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիա և լանդշաֆտային դիզայն անվճար դասընթաց

Եթե ցանկանում ես աշխատել դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիայի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտում եւ փնտրում ես հնարավորություն ձեռք բերելու տեսական եւ գործնական   գիտելիքներ ու հմտություններ ժամանակակից լանդշաֆտային դիզայնի, դեկորատիվ բույսերի, կանաչապատման, ինչպես նաեւ բույսերի տնկման եւ խնամքի ագրոտեխնիկայի վերաբերյալ, ապա այս դասընթացը քեզ համար է: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University) եւ Օ2 գարդենս (Օ₂ Gardens) ընկերությունը «Հայաստանում աշխատուժի զարգացման» [...] Read More

Ազգային գրադարանային շաբաթն Ագրարայինում

Ապրիլի 17-ին մեկնարկած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին ՀԱԱՀ գրադարանի՝ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի երաժշտական եւ Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում։ Բացի նշված երկու ազգային գործիչներից, Գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է նաեւ Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակին։ Գեղեցիկ, կարեւոր եւ ազդեցիկ միջոցառման հիմնական «շահառուները» [...] Read More

ՔԻՄԻԿՈՍ-ԼԱԲՈՐԱՆՏԻ վերապատրաստման դասընթաց

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Ագրոպարենային համակարգում քիմիկոս-լաբորանտի պատրաստման» վճարովի դասընթացների մեկնարկը: Դասընթացը ներառում է քիմիայի պարտադիր մոդուլը և ընտրովի մոդուլներ. ✅կաթի և կաթնամթերքի, ✅մսի և մսամթերքի, ✅ ձկան և ձկնամթերքի, ✅ շոկոլադի լաբորատոր հետազոտություններ` ըստ մասնագիտացման։ Դասընթացի տևողությունը՝ Պարտադիր հիմնական մոդուլ` քիմիա 5 օր, 11 ժամ։ Ընտրովի մոդուլներ՝ ✅ Մոդուլ 1 - [...] Read More

Հաջողության պատմություն. շոկոլադագործության դասընթացի «պտուղները» կհասնեն նաեւ սահմանամերձ Քաջարան

Սյուզաննա Ավդալյանն  Ագրարային համալսարանի «Հացի եւ հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի է (հեռակա ուսուցմամբ): Երրորդ կուրսում հասկանալով, որ  իրեն տեսնում է շոկոլադագործության ոլորտում՝  բուհում ապագա մասնագիտության մեջ խորանալուն զուգահեռ,  սկսեց  ամենուր ուսումնասիրել շոկոլադի հետ կապված ամեն ինչ: Մի օր էլ տեղեկացավ, որ հարազատ համալսարանում «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացվելու են շոկոլադագործության դասընթացներ [...] Read More

Հյուրընկալեցինք «Արմենիա» հիմնադրամի պատվիրակներին

Ապրիլի 17-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանն ընդունեցին «Արմենիա» հիմնադրամի պատվիրակությանը, որի Հայաստան հերթական այցի շրջանակում օրերս Արենի համայնքում բացվել է հողի եւ ջրի լաբորատորիա։ Հիմնադրամի նախագահ, շվեյցարահայ հայտնի բարերար Վահե Գաբրաշը ՀԱԱՀ ռեկտորի եւ Արենի համայնքի ղեկավարի հետ նաեւ ստորագրել է համագործակցության հուշագիր։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի խաղողագործության [...] Read More

Համագործակցություն՝ քառապատկված ներուժով․ Արենիում բացվեց հողի եւ ջրի լաբորատորիա

Ապրիլի 15-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքում մասնակցել է հողի եւ ջրի լաբորատորիայի բացմանը, որը կառուցվել է «Արմենիա» եւ «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների աջակցությամբ։ Նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է առկա ուսուցման ընդունելություն 18 մասնագիտություններով։ Միասնական քննություններին մասնակցելու, մասնագիտության հայտագրման անցկացման փուլերի եւ ընդունելության կարգի մասին կարելի է տեղեկանալ  այստեղ։ Read More

Հաջողության պատմություն. շոկոլադագործության դասընթացից «Երազանքի շոկոլադ» արտադրող

Միջազգային հարաբերությունների մասնագետ-քաղաքագետ Արաքսի Խոյլունցն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, զուգահեռ ունի իր փոքրիկ բիզնեսը՝  ձեռագործ շոկոլադների արտադրություն, որով սկսել է զբաղվել վերջերս՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ագրարային համալսարանի կազմակերպած շոկոլադագործության դասընթացներն ավարտելուց  հետո: Ասում է, որ միշտ սիրել է շոկոլադ, սակայն երբեք չի մտածել, որ երբեւէ կարող է զբաղվել շոկոլադագործությամբ: «Երբ տեղեկացա, որ Ագրարային [...] Read More