Category: Բոլոր նորությունները

Շարունակական կրթություն․ Գիտելիքն է ամենահզոր զենքը

Վերապատրաստման դասընթացը ամեն օր վերտառություն դարձած խոսքերով էր ավարտում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, կ.գ.դ., դրական անսպառ էներգիայով օժտված Հայկուշ Բատիկյանը: Դասընթացի մասնակից մեր աշխատակցուհիները խոստովանում են, որ հենց այս խոսքերը խթանում էին (ինչպես սիրում ենք ասել՝ մոտիվացնում էին) նպատակասլաց ուսումնառության, նորը սովորել յուրացնելու եւ աշխատանքի [...] Read More

Վարդան Ուռուտյան․ այսպիսի երեխաներ ունեցող հասարակությունը ապագա ունի

Այսօր՝ հուլիսի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը հետաքրքիր հանդիպում ունեցավ «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի անդամների հետ, որոնք ճամբարում էին Կողբ գյուղի անտառներում։ Հայաստանի գողտրիկ այս անկյունում անցկացված հանդիպման ժամանակ պարոն Ուռուտյանը խոսեց ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորությունների, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով դրանց լուծման ուղիների, ինչպես նաեւ մասնագիտությունների ընտրության, մասնագիտական կողմնորոշման կարեւորության մասին։ [...] Read More

«Ներգրավված քաղաքացի»․ Ամփոփվեց կարեւոր դասընթացը

Հուլիսի 8-ին հանդիսությամբ ամփոփվեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը, որի մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին, այլ հարգարժան հյուրեր։ Դասընթացն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։ Ի թիվս մի շարք բուհերի՝ [...] Read More

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում սկսվել է 2022-2023 ուստարվա ընդունելությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսել է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոնոմիական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի եւ ֆիզիկայի խորացված ուսուցում): Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը` դիմում (լրացվում է վարժարանում [...] Read More

Վերապատրաստում ՍԱՏՄ-ի լաբորատոր ծառայությունների կենտրոնում

Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ Վերապատրաստման ծրագրի իր մասն իրականացրեց նաեւ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնը: Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ամբիոնի դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Գործընկեր կազմակերպությունում վերապատրաստումն անցել է փոխվստահության եւ աշխատանքային ջերմ մթնոլորտում, ընդհանուր գործի հաջողության [...] Read More

Համագործակցության հուշագիր Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ

Հուլիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Սթարմուս փառատոնի համահիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, դոկտ․ Գարիկ Իսրայելյանի հետ։ Ռեկտոր Ուռուտյանը ողջունեց դոկտ․ Իսրայելյանին եւ իր աշխատակիցներին եւ շնորհակալություն հայտնեց գործակցության այս կարեւոր հնարավորության համար։ Նա նշեց, որ փառատոնը, որ Հայաստան է բերելու աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ մեր համալսարանի համար լավագույն առիթ է [...] Read More

Առաջին անգամ Հայաստանում․ ԱԹՍ թռիչք՝ արտարմատային սնուցման համար

Հայաստանում առաջին անգամ թունաքիմիկատների համար նախատեսված դրոնը թռիչք իրականացրեց արտարմատային սնուցման համար։ Հուլիսի 8-ին ՀԱԱՀ-ի ԱԹՍ-ի թռիչքը «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ում էր: Այս անգամ, սրսկող դրոնը պարարտացնում էր եգիպտացորենի դաշտը․ մոտ 1 հա տարածքը 10 րոպեում կարբոնատային լուծույթով պարարտացվեց: Դրոնի թռիչքը ղեկավարում էր Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության ուսանող Նարեկ Սաֆարյանը։ Փորձարկումը կազմակերպվեց Ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More

Փորձի փոխանակում գերմանական գործընկեր համալսարանում

ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Մարինա Կարախանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Նունե Սիմոնյանը, անասնաբուծության ամբիոնի դոցենտ, Բալահովիտի ՈՒՓ տնտեսության ֆերմայի վարիչ Արեւիկ Ազիզյանը մայիսի 29-ից հունիսի 5-ը աշխատանքային այցով Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում էին: Ակներեւ է, որ երկու համալսարանների արդեն տարիներ շարունակվող համագործակցությունն արդյունավետ է: Այս անգամ էլ հագեցած [...] Read More

Գիտխորհրդի հուլիսյան նիստում կարեւոր փոփոխություններ կատարվեցին

Հուլիսի 6-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ Ամբիոնի կանոնակարգի 4-րդ կետի դրույթների քննարկումն էր։ Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացի եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ թելադրված փոփոխությունը հիմնավորեցին թե պրոռեկտոր Զաքոյանը եւ ռեկտոր Ուռուտյանը եւ թե դեկանները։ Կարծիքները եւ [...] Read More

ԱՄՎՏ ամբիոնի աշխատակիցները վերապատրաստվել են «Դուստր Մարիաննայում»

Ագրոբիզնեսի հայաստանյան առաջատար ընկերություններն այս օրերին ընդունում են ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողներին՝ որպես փորձնակներ, այլեւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների դասախոսների եւ մասնագետների՝ որպես վերապատրաստվողներ։ Մասնագիտական վերապատրաստումը համալսարանի աշխատակիցների աշխատանքային առօրյայի անքակտելի մասն է դարձել։ Անասնապահական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի աշխատակիցները «Կաթնարդյունաբերությունում կիրառվող ժամանակակից սարքավորումներ եւ հոսքագծեր» թեմայով վերապատրաստում են անցել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ -ում: Վերապատրաստման [...] Read More