Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության (Sida)՝ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի ավագ խորհրդական Աննե-Շառլոտ Մալմը, Sida-ի՝ քաղաքականության գծով ավագ խորհրդական եւ Հայաստանում ներառական տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Էլին Կարլսոնը, HELVETAS Swiss Intercooperation RECONOMY ծրագրի տարածաշրջանային պատասխանատուներից Էլեն Տխլաշիձեն եւ Ալեքսանդր Գոգոբերիձեն այցելեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիա։ Նրանց ուղեկցում էին RECONOMY-ի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանը [...] Read More
«ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան հերթական 14-րդ առաջնության այս տարվա խորագիրն էր՝ «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում»։ Եզրափակիչ մրցույթը կայացավ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր, հովանավորը՝ Ակբա բանկը։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը առաջնության շրջանակում հյուրընկալվեց որպես առանցքային բանախոս եւ խոսեց աշխարհում ագրոտեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր զարգացումների եւ Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների մասին։ [...] Read More
Վերջերս Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած՝ Գերմանիա ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում, որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Յուլիուս Կյուհն ինստիտուտի միկրոգինեգործարանում հայկական պատվիրակությունը մասնակցել էր սելեկցիոն նոր սորտերի գինեգործական ներուժի գնահատման գործընթացին՝ դրանցից ստացված գինիների համտեսի միջոցով: Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի պատասխանատուներ Արամայիս Մկրտչյանը եւ Ամալյա Իսկանդարյանը (ՀԱԱՀ ասպիրանտ), առիթն օգտագործելով, իրենց հետ Հայաստան [...] Read More
Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագիրը, որն Ագրարային համալսարանը սկսել էր այս տարվա փետրվարին, հասավ ավարտին։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ծրագրի փակման եւ ավարտական հավաստագրերի հանձնման օրն էր։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ջերմորեն ողջունեց ծրագրի բոլոր շահակիցներին։ Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց Եվրոպական Միությունից եւ Ավստրիական զարգացման համագործակցությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի [...] Read More
Հայտնի իրողություն է՝ մեր գործընկերներն ավանդաբար բավականին ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների, քննարկումների, հանդես են գալիս զեկուցումներով, արտերկրի մասնագետների հետ համատեղ իրականացնում են հիմնարար եւ կիրառական հետազոտություններ: Նոյեմբերի 17-ին Զում հարթակով Ռումինիայի Տիմիշոարայի համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Երիտասարդների գիտական հետազոտությունները անասնաբուծության եւ կենսատեխնոլոգիաների ոլորտում» վերտառությամբ, որին մասնակցել են նաեւ Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, [...] Read More
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսները եւ մի խումբ ուսանողներ օգտակար տեղեկություններ ստացան դեկտեմբերի 6-ին եւ 7-ին կայացած աշխատաժողովի ընթացքում, որը վարում էր Ամիրբաքիրի տեխնոլոգիական համալսարանի NEXUS and HSE կենտրոնի ղեկավար, դոկտ․ Բահրամ Թահերին։ Ջուր-էներգիա-պարեն շղթայի վերլուծությանը եւ կլիմայափոխության հարմարվողականության-մեղմացման միջճյուղային մոտեցումներին առնչվող թեմաներն ուղեկցվեցին գործնական քննարկումներով ու վարժություններով: Կլիմայափոխության հանգեցնող մարդածին երեւույթների «տրամաբանական» շղթան աշխարհում, [...] Read More
ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը գործում է 1964 թվականից։ Գրեթե վեց տասնամյակ այն ծառայել է որպես Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, այնուհետեւ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի, այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնափորձարարական բազա, ուսանողների արտադրական փորձուսուցման, դասախոսների, ասպիրանտների հետազոտական աշխատանքների անցկացման վայր։ Վերջին 4 տարիներին, այգեգործական, բանջարաբուծական եւ գինեգործական ուղղությունների՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության էական բարելավման, արտադրական եւ գիտահետազոտական նոր [...] Read More
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ինձ անհրաժեշտ էր գտնել առողջարար հաց մայրիկիս համար, որին շաքարային դիաբետ էր ախտորոշվել։ Հացը, որն ինձ անհրաժեշտ էր, չպետք է պարունակեր քիմիական հավելումներ եւ բարելավիչներ։ Պարզեցի, որ այս հացատեսակի պակաս կա, եւ ինքս սկսեցի ուսումնասիրություններ անել եւ նմանօրինակ հաց պատրաստել ընտանիքիս համար։ Ես Տաթեւ Գրիգորյանն եմ։ Ծնվել եմ 1983 [...] Read More
Գարեջուր արարող առաջին երկրներից ենք, եթե ոչ առաջինը: Սիրում ենք ըմպել, վերջին շրջանում նաեւ շատ են նրբությունները սովորելու ցանկություն ունեցողները: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեր բուհի Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում իրականացվեց «Գարեջրի արտադրության տեխնոլոգիա» թեմայով կարճաժամկետ դասընթաց (դասընթացավարներ՝ Մերի Վարդանյան եւ Արեն Զարգարյան): Վեց ժամ տեսականից հետո, նույնքան գործնական պարապմունքները հաստատապես կօգնեն մասնակիցներին [...] Read More
Այսօր մեծ դահլիճում Հեռակա դեպարտամենտ ընդունված առաջինկուրսեցիներին ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ֆակուլտետների դեկանները, դասախոսները։ «Դուք կարեւոր որոշում եք կայացրել՝ ընդունվելով Ագրարային համալսարան։ Ձեր՝ որպես ագրարային ոլորտի ապագա մասնագետների, կայացման համար այստեղ ստեղծված են բոլոր նախապայմանները։ Համալսարանում դուք ոչ միայն սովորելու, արդիական մասնագիտական կրթություն ստանալու, այլեւ ձեր [...] Read More