ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի բակալավրիատի եւ քոլեջի 20 ուսանող մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբում օրերս մասնակցեց մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացի: Տեսական նյութերով եւ գործնական առաջադրանքներով հագեցած կարճատեւ դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան մեդիայի տեսակներին, սովորեցին ստուգել փաստերը, տարբերակել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ստացան կարեւոր, կիրառական գիտելիքներ թվային միջավայրում հնարավորինս ավտանգ լինելու եւ կիբերհանցագործություններից պաշտպանվելու վերաբերյալ: Դասընթացներն [...] Read More
«Կակոսյան» կրթաթոշակային հիմնադրամը ստեղծվեց անցյալ տարի նոյեմբերին եւ միտված է երկրի հինգ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից ուսանողներին խրախուսելուն: Բացի բարձր առաջադիմությունից, ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվում է հասարակական ակտիվություն, նախաձեռնողականություն ցուցաբերող, կամավորական աշխատանքների մեջ ներգրավված-թրծված, ստեղծագործ միտք ու երազանքը կյանքի կոչելու կամք ունեցող երիտասարդներին: Մարդիկ, որոնք իրենց մեծ ու փոքր հայրենիքները, հարազատ եզերքը, [...] Read More
Երեկ՝ ապրիլի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի քարտուղարության կլիմայի գծով ավագ մասնագետ Մահամաթ Աբաքար Ասյուտին, մասնագետներ Ալիսա Գոմեսին եւ Մարտինա Դորիգոյին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի եւ փոխտնօրենի պաշտոնակատար Արմեն Խոջոյանի ուղեկցությամբ։ Փոխճանաչողական բնույթի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ համագործակցության ընդհանուր [...] Read More
Քանի որ աշխատաշուկան շատ քմահաճ ու պահանջկոտ է, սիրելի՛ երիտասարդներ, արժե պարբերաբար զարգացնել ու բարելավել հմտությունները՝ մասնագիտական ճիշտ ուղի կառուցելու համար: ՀԱԱՀ–ի Վանաձորի մասնաճյուղում ԱՄՆ ՄԶԳ-ի՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» աջակցությամբ ստեղծված սննդի վերամշակման լաբորատորիաները, որոնք ունեն երեք ուղղվածություն` պահածոներ եւ սննդախտանյութեր, մսամթերքի վերամշակում եւ կաթնամթերքի վերամշակում, արդեն ծառայում են իրենց նպատակին (լաբորատորիաները բացվել են [...] Read More
Ագրարային համալսարանում ավարտվեց շոկոլադագործության հերթական դասընթացը: Եռօրյա դասընթացի մասնակիցներն այս անգամ ինն են՝ լեզվաբան, հոգեբան, ինժեներ-մեխանիկ, ֆիզիոլոգ… Տարբեր մասնագիտության տեր այս մարդկանց միավորել եւ Ագրարային համալսարան է բերել սերն ու հետաքրքրությունը շոկոլադի եւ դրա պատարաստման տեխնոլոգիայի նկատմամբ: Դասընթացի մասնակիցներից Սամվել Կարապետյանը «Շոկո Քուին» ընկերության հիմնադիր տնօրենն է, որը զբաղվում է շոկոլադի թվային դիզայնով եւ արտադրությամբ: [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 15-ից 20-ը: Գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար ՀՀ բուհերի ուսանողները (բացառությամբ Ագրարային համալսարանի ուսանողների) մինչեւ 2022 թ. մայիսի 10-ը հոդվածները պետք է ուղարկեն ՈՒԳԸ՝ [email protected] էլ. [...] Read More
Այսօր՝ մարտի 30-ին, համալսարանը հյուրընկալել էր բնապահպանական միջազգային՝ «Սեւ ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մշտադիտարկման եւ վերահսկման համատեղ նորարարական գործիքներ եւ բնահենք գործելակերպ» թեմայով աշխատաժողովի մասնակիցներին: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը: Հյուրեր ունեինք Հունաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Մոլդովայից: Շատ կարեւոր հանգամանք է, որ մեր երկրից [...] Read More
Մարտի 28-ին հյուրընկալել էինք Եւրասիական փորձագիտական ակումբի հիմնադիր անդամներին՝ աշխատանքները համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Արամ Սաֆարյանին, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանին եւ Աշոտ Թավադյանին: Ակումբին այսօր անդամակցում է 53 գիտնական, վերլուծաբան, թերեւս՝ երկրի գիտական մտքի սերուցքը: ԵՓ ակումբը նախաձեռնել է բուհերում՝ մեր երկրի տնտեսության վերլուծությանը նվիրված բանախոսություն-քննարկումների շարք, որը մեկնարկեց Ագրարայինից: [...] Read More
Դասարանով երեկ` մարտի 27-ին, այցելեցինք Ագրարային համալսարան` մասնակցելու մասնագիտական կողմնորոշման ծրագրին։ Սկզբում ծանոթացանք համալսարանի կրթական ծրագրերին, այցելեցինք քիմիայի լաբորատորիա, որտեղ մի քանի փորձեր ներկայացրին, այնուհետեւ մասնակցեցինք շոկոլադի վարպետաց դասին, համտեսեցինք մեր ձեռքով պատրաստած անուշ սալիկները։ Տեղեկացանք նաեւ դրոնների եւ ճարտարագիտական սարքերի հնարավորությունների ու կիրառման ձեւերի մասին։ Իսկ արդեն վերջում այցելեցինք ջերմատուն։ Շատ հետաքրքիր ու հագեցած [...] Read More
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը նշվում է ամբողջ աշխարհում․ այս ամիսներին աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հնչում են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Մեծանուն հայի հանդեպ հարգանքի յուրօրինակ տուրք էր նաեւ ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի մի խումբ ուսանողների, դասախոսների եւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի մասնակցությամբ համալսարանի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը կազմակերպված միջոցառումը։ Կազմակերպիչը ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մարիա Կրտիկաշյանն էր։ «Արամ Խաչատրյան [...] Read More