Category: Բոլոր նորությունները

Ութերորդ հայտով նվաճված հաջողություն

Սովորաբար ուսանողի հետ ցանկացած զրույց սկսում ենք նույն հարցով. -Ինչո՞ւ-ինչպե՞ս ընտրեցիր Ագրարայինը: -Ութերորդ հայտով,- քիչ ամաչելով, քիչ էլ կատակով ասում է Զախար Հակոբի Խաչատրյանն ու անմիջապես հավելում,- բայց հիմա չեմ պատկերացնում, որ կարող էի այլ բուհ ու մասնագիտություն այսքան սիրել ու սովորել սիրով: Եւ շատ կուզեմ սովորածս կիրառելու հնարավորություն ունենալ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ [...] Read More

Գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը

Գիտխորհրդի դեկտեմբերի 19-ի՝ տարվա ամփոփիչ նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց սպորտի բնագավառում բավականին տպավորիչ նվաճումների հասած ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների եւ ուսանողների պարգեւատրման արարողությամբ։ Օրակարգ ընդգրկված հիմնական հարցերից մեկը ՀԱԱՀ գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտ­ների եւ հետազոտական կենտրոնների 2022 թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկումն էր։ Գիտական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրականացված ծրագրերի ու աշխատանքների, [...] Read More

Մեծ փոփոխությունները համեստ սկիզբ ունեն

Մասնագիտությամբ ատամնաբույժ երեսունմեկամյա Գրիգոր Բարսամյանը մինչեւ վերջերս` RECONOMY ծրագրի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կազմակերպած «Իմ ագրոբիզնեսը» դասընթացին մասնակցելուց առաջ, ավելի շատ սիրողական մակարդակով էր զբաղվում խոզաբուծությամբ. ուներ ընդամենը 7 խոզ: Դասընթացն օգնեց Գրիգորին իր ներուժն արդյունավետորեն օգտագործել եւ ինքնադրսևորվել ավելի մեծ հեռանկարներ ապահովող ոլորտում՝ գյուղատնտեսության մեջ: Փոքր բիզնեսն [...] Read More

Նոր ուսումնական հատապտղանոց եւ ինտենսիվ պտղատու այգի ագրոճամբարում

ՀԱԱՀ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը գործող ագրոճամբարի 1300 քմ բակային տարածքի վրա հիմնվել է հատապտղանոց եւ ինտենսիվ պտղատու այգի։ AGRI CAMP նախագծի շրջանակում ուսումնական նպատակներով հիմնված հատապտղանոցը եւ այգին զբաղեցնում են համապատասխանաբար 520 եւ 500 քմ։ Կաթիլային ոռոգման համակարգով համալրված հատապտղանոցի մի մասը հիմնվել է լարասյունային (շպալերային), մյուս մասը՝ հակակարկտային համակարգով։ Տնկվել է ազնվամորու 4 [...] Read More

Ուսումնական գործընթաց. թիմային, ինքնուրույն աշխատանք

Արդեն երկրորդ տարին է ինչ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարո Դեթլոֆֆը գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը վերածում է սպասված ու ինքնատիպ տոնի: Ուսանողները եռյակներով պայմանականորեն ստեղծում են իրենց սեփական արտադրությունը: Նախ հարցախույզով ուսումնասիրում են գինու շուկան, մրցակցության աստիճանը, վերլուծում են իրենց հնարավորությունները՝ թույլ եւ ուժեղ կողմերը, ու անչափ բարձր մրցակցության պայմաններում արեւի [...] Read More

«Գինու ծով» ծրագիրն ավարտվեց. բացահայտեք սեւծովյան ավազանի երկրների գինու զբոսաշրջային ներուժը seaofwine.travel-ի միջոցով

Սեւծովյան ավազանի չորս երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային միավորած «Գինու ծով» ծրագիրն ավարտվեց: 2020-ին մեկնարկած ծրագրի նպատակն էր՝ բացահայտել չորս երկրի գինու զբոսաշրջության ներուժը, դրա հիման վրա մշակել գինու թեմատիկ երթուղիներ ու ներկայացնել աշխարհին: Հայաստանը ծրագրի համակարգող երկիրն էր ի դեմս Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE): Տնօրեն Արթուր Գրիգորյանի խոսքով, ծրագրի իրականացման [...] Read More

Բնության հետ ներդաշնակ․ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների այսօրն ու վաղը

Դեկտեմբերի 13-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հերթական առցանց միջազգային աշխատաժողովում ներկայացվեցին եւ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների վերաբերյալ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Շվեդիայում անցկացված հետազոտության ադյունքները։ Հայաստանում հետազոտության համար պատասխանատու էր Ագրարային համալսարանի թիմը։ Աշխատաժողովին մասնակցում էր Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։ Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի աջակցությամբ եւ ղեկավարությամբ իրականացվող «Անցումային գործընկերություն՝ [...] Read More

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական կուրսի ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2023թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով [...] Read More

Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա), ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More

Գործակցային հուշագիր է ստորագրվել ArLeAM ընկերության հետ

Դեկտեմբերի 12-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ArLeAM գյուղատնտեսական հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Վաչե Արսենը գործակցային հուշագիր ստորագրեցին։ Արարողությանը ներկա էին ArLeAM-ի եւ ՀԱԱՀ-ի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ։ Ողջունելով եւ հուշագրի ստորագրման առթիվ շնորհավորելով ներկաներին, ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ փաստաթուղթը ընկերության եւ համալսարանի միջեւ մեկնարկած գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու լավ հնարավորություն է։ «Ագրոնոմիական ֆակուլտետն ArLeAM ընկերության [...] Read More